Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Զորբա կապիտուլյանտը

Զորբա կապիտուլյանտը
17.05.2024 | 20:11

Կապիտուլյացիա (լատին․՝ capitulum), միջազգային իրավունքում՝ հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ դրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում և պատերազմող պետության զինված ուժերի հանձնումն է հաղթող կողմին։

Որպես կանոն կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ողջ սպառազինության, ռազմական, նավերի ու ինքնաթիռների, ամրոցների, ամրացված ռազմակետերի և ռազմական գույքի հանձնումը հակառակորդին, իսկ անձնակազմը հաղթողին է հանձնվում որպես գերի։

Կա կալիտուլյացիայի մեկ տեսակ ևս, որտեղ անվերապահ, առանց որևէ պայմանների իրականացվում է պարտված կողմի հանձնումը, իսկ հաղթողի կողմից հետագայում սահմանված պահանջները կատարվում են անվերապահորեն։

Սրանք կապիտուլյացիաների դասական ձևակերպումներն են, որտեղ սակայն հաշվի չի առնվում կապիտուլյացիան ստորագրող սուբյեկտի անձնական մասնակցությունը։ Այդ իմաստով սպառիչ բացատրություն կա Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում», որտեղ կապիտուլյանտը բնորոշվում է որպես դժվարություններից դավաճանորեն նահանջող, անձնատուր լինելու՝ թշնամուն հանձնվելու պատրաստ մարդ։

Կարծում եմ` ընթերցողը փայլուն գիտակցում է կապիտուլյանտի վարք ունեցողի և կապիտուլյացիայի պրոցեսի սինթեզը։ Բայց դասական ձևակերպումներն անզոր են նկարագրել կապիտուլյացիաների մի նոր, հայկական տեսակը, որը կատարվում է մեր երկրում ՔՊ խունտայի պարագլխի ձեռամբ։

Դա զոռբայությամբ կապիտուլյացիա կատարելն է։

Փաստացի երկրի առաջին պաշտոնյան առանց հակառակորդի հետ ձևակերպված պայմանագրերի, զոռով, առանց որևէ պայմանների նրան է հանձնում տարածքներ, ամրացված շրջաններ, դիրքեր, ճանապարհներ, գյուղեր, եկեղեցիներ, մշակութային հուշարձաններ։

Սրա անգրագիտությունը այստեղ ռեկորդներ է խփում։

Ի վերջո, չկա ո՛չ մի պայմանագիր, չկա ո՛չ մի միջնորդ, չկան գեթ մեկ երաշխավոր կամ երաշխիքներ, բայց ՔՊ պարագլուխն իրականացնում է երկրի անվտանգային հաշվեկշռի խարխլում, տարածքների հանձնման հակասահմանադրական գործընթաց։

Ի՞նչ անել:

Ինչպե՞ս դիմագրավել այս կալիտուլյացիային և դրա իրագործողին։ Դու՛րս եկեք պայքարի, դու՛րս եկեք փողոց և կանխենք երկրի կազմաքանդումը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ