Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ով էր Ավինյան Տիգրանը հեղափոխությունից առաջ

Ով էր Ավինյան Տիգրանը հեղափոխությունից առաջ
15.09.2023 | 17:49

Ավինյանի քարոզարշավին մասնակցում են դպրոցների ուսուցիչներ, թաղապետարանների, կոմունալ բաժինների և այլ ադմինիստրատիվ աշխատակիցներ:

Քուչի խուժանի մակարդակով աշխատում է տասովչիկների հսկա թիմ, որոնց թվում են նաև երբեմնի ՀՀԿ-ական հայտնի դեմքեր:

Խոստացվում են պաշտոններ, շինթույլտվություններ և այլն:

Մեկ բնակարանի հասցեի վրա գրանցված են տասնյակ ու հարյուրավոր օտարերկրացիներ, որոնք, բնականաբար, ուղղորդվելու են ընտրատեղամասեր, որ ընտրեն Տիկոյին։

Սա գրում եմ, որ հիշենք՝ ով էր Ավինյան Տիգրանը հեղափոխությունից առաջ։

Ու ով է հիմա:

Մոտս մի տեսակ դեժավյու է, կարծես էս նույն պատկերը ես էլի եմ տեսել:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 4940

Մեկնաբանություններ