Լավ տեխնոլոգիա է, իբրև իրար դեմ են պայքարում, բայց քարոզարշավի յուրաքանչյուր օրն իրենցով են լցնում՝ որպեսզի ստվերի տակ թողնեն մնացած թեկնածուներին ու միայն իրենցից խոսեն։
Անտարբերությունը էն աստիճանի է հասել, որ անգամ զինվորների մահը արձագանք չի առաջացնում։ Սրանք հասարակության բարոյամտածողությունն են դեֆորմացրել, ու սա ամենասարսափելին է։
Ձմռան նախաշեմին ավելի ընդգծված պայթյունավտանգ է դառնում մեր տարածաշրջանը։ Աշխարհը փոխանակ Իսրայելին զսպի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, այս անգամ այն տարածվում է նաև իրանական ավիաընկերությունների վրա։