Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-16

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-16
07.06.2023 | 15:44

(սկիզբը` այստեղ)


ՈՒկրաինայի լայնածավալ հարձակումն արդեն սկսվել է, ընթանում է արդեն երրորդ օրը, բայց պետք է գիտակցել, որ հիմնական ուժերը երկուստեք դեռ գործողության մեջ չեն դրված, ու կատարվածը դեռ միայն սկիզբն է…

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու ներկայացրել, ըստ էության, պատերազմի դաժան դեմքը:

ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ՈՒկրաինայի միջոցով պատերազմը դեռ երկար կշարունակվի՝ հանգեցնելով ոչ միայն ՈՒկրաինայի և Ռուսաստանի համար մարդկային, ռազմատեխնիկական ու նյութական ահռելի կորուստների, այլև գնալով մեծացնելով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի անմիջական ու լայնամասշտաբ բախման, հետևաբար միջուկային պատերազմի վտանգը, եթե…

Եթե Ռուսաստանը չկիրառի վիրահատական միջոցներ ու չգլխատի ՈՒկրաինայի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն՝ հեռահար ու գերճշգրիտ հրթիռներով չոչնչացնի ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նախագահականը, գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության ողջ կազմը, Գերագույն ռադան, կառավարությունը… Այս ամենն արդեն իսկ պետք է արած լիներ, դեռ նույնիսկ իր դեմ պատերազմի սկզբում, քանի որ պարտավոր էր տեսնել հակամարտության հեռանկարը…

Վերոնշյալ քայլերի անհրաժեշտությունը տեսնում և այդ մասին օրերս հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Վոլգոգրադի մարզի Պրուդբոյ համազորային պոլիգոն այցելության ժամանակ Մեդվեդևը, «РИА Новости»–ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է ոչնչացվի, ինչպես կրետի բույնը:

«Նրանք պետք է ոչնչացվեն ոչ միայն անձնական կարգավիճակում: Անհրաժեշտ է ոչնչացնել բուն կրետի բույնը. ռեժիմը, որը ստեղծվել է ՈՒկրաինայում, ենթակա է ոչնչացման, այլապես այնտեղից սպառնալիք կառաջանա և ստիպված կլինենք մշտապես իրականացնել այնպիսի գործողություն, ինչպիսին մեկ տարուց ավելի է, ինչ մեզ մոտ իրականացվում է»,- բացատրել է նա։

«Ահաբեկչական գործողություններին պետք է պատասխանել առավելագույն աստիճանի կոշտությամբ,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:- Սա հակաահաբեկչական պայքար է, սա, ըստ էության, այն է, ինչի նշանակալից չափով վերածվել է հատուկ գործողությունը, քանի որ մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, որոնք սպանում են մեր մարդկանց»։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամփոփագիրը հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ (2023 թվականի հունիսի 6-ի դրությամբ)

Ինչպես մի քանի ժամ առաջ տեղեկացրելէ ՌԴ պաշտպանության նախարարությունը, հունիսի 5-ի, լոյւս 6-ի գիշերը ՌԴ Օդատիեզերական ուժերը հարվածել են ՈՒկրաինայի զինված ուժերի որոշումների ընդունման կենտրոններից մեկին: Թե ո՞ր՝ նշված չէ:

«Այսօր գիշեր Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի զինված ուժերի որոշումների ընդունման կենտրոններից մեկին: Նշանակված օբյեկտը խոցված է: Հարվածը նպատակին հասել է»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Կրեմլի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո, մայիսի վերջից հայտնում է ՈՒկրաինայում «որոշումների կայացման կենտրոններին» հարվածների մասին: Թե հերթը երբ կհասնի Զելենսկուն և առանձնապես կարևոր այլ թիրախների, մեզ անհայտ է…

Այստեղ հարկ է նշել, որ ՈՒկրաինային ուղղված Ռուսաստանի հրթիռային հարձակումներն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների արբանյակների հսկողության տակ են, և արձակման մասին տեղեկություններն անմիջապես փոխանցվում են Կիև: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ինքն է հայտարարել, որ ԱՄՆ-ն ՈՒկրաինային է փոխանցում նաև ՌԴ-ի հրթիռային հարվածների մասին նախազգուշացումները: Անցած հինգշաբթի ելույթ ունենալով Կոլորադո-Սփրինգսում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական կուրսի առաջ, Բայդենը, ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է.

«ԱՄՆ ռազմաօդային ուժերն ու տիեզերական ուժերն այս գործողության ողնաշարն են՝ ապահովելով օդային փոխադրումներ, լոգիստիկայի ոլորտում նոու-հաու, փոխադրելով հրետանի և զինամթերք, մարտական մեքենաներ, հակատանկային համակարգեր և հակաօդային պաշտպանության միջոցներ, ապահովելով հրթիռային հարձակման նախազգուշացումներ, տիեզերական բազավորման հետախուզություն, պահպանելով կապը (ՈՒկրաինայի Զինված ուժերի) հետ: Աշխարհի ոչ մի այլ երկիր, ամբողջ աշխարհի, չունի (մարտական գործողություններին) աջակցելու այնպիսի ներուժ, ինչպիսին մերը»:

Մոսկվան բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքն ՈՒկրաինայում օտար ձեռքերով փաստացի պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի վերջին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Արևմուտքի քաղաքագիտական շրջանակներում արդեն խոսակցություն է կա, որ Ռուսաստանը պետք է «ապագաղութացվի», «Նկատի ունեն մեր երկրի մասնատումը։ Խաղ կրակի հետ: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող»։

Լավրովը պարզապես չի որոշակիացրել՝ խաղ միջուկային կրակի հետ, քանի որ առանց դրա էլ, ամեն ինչ հասկանալի է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոսկվայի «Россия-1» հեռուստաալիքի եթերում հունիսի 4-ին խոսելով ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասելէ .

«Մենք պետք է իմանանք մեր գործը, անենք մեր գործը և մեր գործն ավարտենք մինչև վերջ։ Մենք այլընտրանք չունենք»։

Լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Ռուսաստանը դա անելու հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի ներգրավվածության և Կիևին զենքի աճող մատակարարումների ֆոնին, Պեսկովը հաստատել է. «իսկապես, մշտապես բարձրանում է այն սպառազինությունների մարտավարա- տեխնիկական բնութագրերի մակարդակը, որոնք գնում են ՈՒկրաինա»:

Պեսկովը նշել է նաև, որ «արդեն քննարկում է սկսվում, օրինակ, Ֆրանսիայից, Գերմանիայից 500 և ավելի կիլոմետր հեռահարության հրթիռների մատակարարման մասին»։

«Սա որակապես բոլորովին այլ սպառազինություն է, որն արդեն, այսպես ասենք, կհանգեցնի լարվածության սրման պարույրի հերթական պտույտի,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:- Սա, հավանաբար, ավելորդ անգամ պարտավորեցնում է մեզ լինելու ավելի հավաքված, ավելի ուժեղ, ավելի մոբիլիզացված։ Շարունակել սկսած գործը»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ