Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Միայն պետության սահմանները չեն, որ արյունով են գծվում

Միայն պետության սահմանները չեն, որ արյունով են գծվում
31.10.2024 | 15:33

Արյունով են գրված նաև ավանդույթներն ու օրենքները, իսկ այն սերունդները, որոնք արհամարհում և անտեսում են իրենց հայրերի և պապերի ավանդը, ձվից նոր ելած՝ ձգտում են օտարի օրենքներին, անգրագետ և պատրանքածին ազատությանը, ստիպված են լինում այրունով էլ պատասխան տալ դրա համար և նոր թղթերի վրա նոր արյունով արտագրել հազարամյա իմաստությունները:

Կյանքը շրջապտույտ է, համամարդկային արժեքներն ու իմաստությունները վաղուց հայտնի են և գրեթե նույնական՝ բոլոր հին ժողովուրդների մոտ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ