05.07.2013|
12:20
Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում:
Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի: