ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Չպիտի՛ վախենանք մեծ երազանքից

Չպիտի՛ վախենանք մեծ երազանքից
06.04.2024 | 17:22

Հայերիս և Հայաստանի ամենամեծ խնդիրը ազգային երազանք չձևակերպելն է, եղածից շուտ հրաժարվելը` իբր մենք թույլ ենք, անզոր ենք, չենք կարող։

Հենց հրաժարվեցինք մեր ազգային երազանքից, որը պետք է լինի հավակնոտ, մեծ ու երբեմն անիրականանալի թվացող, հենց այդ պահից կդադարի առաջընթացի ձգտումը, կսկսվի լճացում և ոչնչացում։

Թուրքերը ունեն «kızıl elma» (թարգմանաբար՝ կարմիր խնձոր, որը կապ չունի հայկական «կարմիր խնձորի» ավանդույթի հետ) ավանդույթ, որը մոտավորապես կարելի է բացատրել` երազանք, որին ինչքան մոտենում ես, այնքան սկսում է հեռանալ։ Սրա իմաստը այն է, որ այդ երազանքը շատ մեծ է, և երբ մոտենում ես քո երազանքին, քո երազանքը սկսում է ավելի մեծանալ...

Ահա՛ այն շարժիչ ուժը, որը մեր թշնամիներին ստիպել է հասնել կայսրության, ապրել առաջընթաց և անգամ 1919 թվականին, երբ թվում էր՝ կկործանվի կայսրությունը, թշնամին կարողացավ վերակենդանացնել պետականությունը, չկորցնելով իր «kızıl elma»-ը` մեծ երազանքը։

Մենք չպիտի՛ վախենանք մեծ երազանքից, այլ պետք է սահմանենք այն և ամեն գնով քայլենք դեպի մեր ազգային իղձերի իրագործումը։ Ու միայն այդ ժամանակ է, որ կսկսվի «Հայկական վերածնունդը» (Armenian Renesanse), և այդ ժամանակ է միայն, որ երկինքն ու երկիրը կդաշնակցեն մեզ, միայն ա՛յդ ժամանակ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ