ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լսո՞ւմ եք սրանց կռնչոց-վայնասունը

Լսո՞ւմ եք սրանց կռնչոց-վայնասունը
25.10.2023 | 20:00

Թե բա` գնացել ա օտար երկրում մեր ազգընտիրին ա փնովում: Ախր ինչո՞ւ պիտի դուք ընտրելու իրավունք ունենայիք, որ ձեր ազգընտիրը մեր երկիրը գերեզմանոց դարձներ: Ինչու՞ պիտի իմ ձայնը խեղդվեր ձեր կռնչոցի մեջ:

Ինչու՞ պիտի Արցախն ու Հայաստանի ապագան խեղդվեին ձեր կռնչոցի մեջ:

Բա օտարին չասե՞ս, որ Հայաստանում ամենքը չէ, որ ազգադավ են, որ կան մարդիկ, որոնք վաղուց գլխի են ընկել, որ ձեր թողտվությամբ ու համաձայնությամբ է «ազգընտիրը» փաթաթվել մեր վզին, որ դա մերը չէ:

Կամ օտարին բան ասելու համար մի՞թե պարտադիր է հասնել արտասահման: Մեր փողոցներում էլ ամեն պահի մի հնդիկ, մի պարսիկ, մի ռուս կամ հենց թուրք կարող է կանգնեցնել ինձ ու հարցնել, թե էս ի՞նչ է անում ձեր «ազգընտիրը»:

ՈՒ, ի՞նչ եք կարծում, ես ի՞նչ պիտի պատասխանեմ, պիտի ասե՞մ, թե նա ով է ու որտեղից է եկել, թե՞ պիտի մեր մեջ ներդրված աղետը գովերգեմ: Ձեր գլխին կպնի ձեր «ազգընտիրը»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ