ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի շտապեք ուրախանալ

Մի շտապեք ուրախանալ
10.10.2023 | 18:19

Իսրայելի կամ Պաղեստինի կողմից ուրիշի կռվին բալետ անող իմ գեպոլիտիկ հայրենակիցներ, մի բարդ ստորադասական բան ասեմ. երբեք մի թերագնահատեք Իսրայելը, երբեք մի ոգևորվեք նրա նկատմամբ տեղային ինչ-որ հաջողություններով, երբեք ուրիշի կռվում կողմ մի բռնեք, եթե ձեր երկրի վիճակը էնպիսին է, ինչպիսին մերն է, երբեք ուրիշի ձեռքով ձեր չարած պատժի համար մի ուրախացեք, իրենք իրենց հարցերն են լուծում, դուք չարախնդում եք ու մատը մատին չեք տվել, դա լուզերի վարք է, երբեք մի շտապեք ուրախանալ, որ ձեզանից մոտ 400 կմ հեռավորության շրջանում ձեր կողմից թշնամի հռչակված պետությանը խոցում են, քանի որ, ուշադիր՝ Իսրայելի պատասխանը կարող է լինել ձեր տարածաշրջանում, որտեղ դուք մատաղացու գառ եք ու անգամ ձեր չուլ ղեկավարից չկարողացաք (չուզեցիք) ազատվել:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4006

Մեկնաբանություններ