Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Լռությունը ոսկի՞ է

Լռությունը ոսկի՞ է
12.09.2023 | 18:06

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած ՔՊ-ականը, քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացրել է Լիլիթ Գալստյանին և Սուրեն Սարգսյանին։

Մինչ այդ, նույն քաղաքական հայացքների համար, Երևանի պետական համալսարանից, Տնտեսագիտական համալսարանից հեռացվել էին մի քանի դասախոսներ ևս։

Քաղաքական հայացքների համար հեռացվում են թատրոնների տնօրեններ։

Էլ չխոսենք բազմաթիվ քաղաքական հետապնդվողների և քաղբանտարկյալների մասին։

Հարց է առաջանում՝ ու՞ր են հեռացված դասախոսների գործընկեր գիտնականները, դասախոսները, ինչու՞ ձայն-ծպտուն չեն հանում։ Ձեր լռությամբ դուք աջակցում եք Հայաստանում բռնապետության հաստատմանը, այսինքն, մեղսակից եք քաղաքական հետապնդումներին։ Դուք, փաստորեն, համաձայն եք նաև Արցախն ուրացող դավաճանի հետ։

Սպասեք, սպասեք մինչև Ակադեմիայի, Համալսարանի շենքերը վաճառվեն, ձեզանից շատերը՝ կրճատվեն, մյուսները՝ արտաքսվեն։

Ձեր նմանների լռության պատճառով են եղել 1937թ․ ստալինյան հետապնդումները, Բակունցի, Չարենցի և մյուսների գնդակահարությունները։

Թե՞ լռությունը ձեզ համար ոսկի է։

Գուցե ավելի «անկեղծ» և «ազնիվ» են ՔՊ-ական ոչնչություննե՞րը, քան դուք՝ ձեր լռությամբ։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ