Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հետևանքները Հայաստանի գլխին են ջարդվում, բոլորիս գլխին. Արմեն Հակոբյան

Հետևանքները Հայաստանի գլխին են ջարդվում, բոլորիս գլխին. Արմեն Հակոբյան
14.09.2022 | 07:25

Երբ թշնամուն էին հանձնել Հադրութը, կային կանխամտածված և իրական միամիտներ, որ հավատում էին, թե «մերոնք Գետաշեն են մտել... հաղԴում ենք»:
Երբ թշնամուն էր հանձնվել Շուշին, եղան հավատացողներ, թե նոյեմբերի 9-ին, ժամը 18-ի դրությամբ «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են...»:
Որովհետև, երբ դրանից երկուսուկես տարի առաջ թշնամուն էր հանձնվել ՀՀ պետական իշխանությունը, կային հարյուր հազարավոր տռճիկ տվողներ:
Ո՞ւր են նրանք:


Ո՞ւր են կապիտուլյացիայից հետո կապիտուլյանտին ձայն տված 1755 ջերմուկցիները (քվեարկության մասնակցած 3728-ից), 3264 վարդենիսցիները, 7085 գորիսեցիները, 1448 տեղացիները: Ո՞ւր են: Չնայած, ինչ կարևոր է, թե ուր են, կարևորը, որ իրենք իրենց հակահայ միսիան, այն է՝ դավաճան, երկրաքանդ սրիկային պահելու սատանայական գործն արել են:
Թե հիմա «խաբվել են» կամ «նախկիններին չուզելով» կամ բենզինով խոտհնձիչով կաշառվելով, կամ քեշ փողով ձեն ծախելով են արել, արդեն հեչ կարևոր չի: Հնարավոր է նաև, որ նրանց մի մասն արդեն Հայաստանում էլ չի: Իսկ հետևանքները, արյունոտ հետևանքները Հայաստանի գլխին են ջարդվում, բոլորիս գլխին:

Դիտվել է՝ 6628

Մեկնաբանություններ