ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ո՞վ սպա­նեց Ջոն Ֆից­ջե­րալդ Քե­նե­դիին

Ո՞վ սպա­նեց Ջոն Ֆից­ջե­րալդ Քե­նե­դիին
08.09.2020 | 00:13

Ոչ ոք, կամ՝ բո­լո­րը: Սպա­նու­թյու­նից 50 տա­րի անց ար­խիվ­նե­րը մա­սամբ բաց­վե­ցին, որ հաս­տա­տեն նույն պա­տաս­խա­նը՝ հայտ­նի է՝ ո՞վ է քա­շել ինք­նա­ձի­գի ձգա­նը, ո՞վ է կազ­մա­կեր­պել սպա­նու­թյու­նը հայտ­նի չէ: «ՈՒ՞մ է ձեռն­տու» դա­սա­կան հար­ցի պա­տաս­խա­նը տարտ­ղն­ված է: ՈՒ՞ր էին նա­խա­գա­հի անձ­նա­կան անվ­տան­գու­թյու­նը, ՀԴԲ-ն, նույն­պես ա­նո­րոշ է: Մար­դը սպան­վեց բո­լո­րի աչ­քի ա­ռաջ՝ սպա­նե­լով իր երկ­րի զար­գաց­ման ո­րո­շա­կի ուղ­ղու­թյու­նը: Ծրա­գիր, որ այլևս չէր կա­տար­վե­լու: Փաս­տա­ցի՝ ԱՄՆ նա­խա­գահ Ջոն Քե­նե­դիին, Իս­րա­յե­լի վար­չա­պետ Ից­հակ Ռա­բի­նին, Շվե­դիա­յի վար­չա­պետ ՈՒ­լոֆ Պալ­մեին, Վրաս­տա­նի վար­չա­պետ Զու­րաբ Ժվա­նիա­յին, Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նին սպա­նեց ժա­մա­նա­կը և նրանց ծրա­գի­րը, որ ա­ռաջ էր ան­ցել ժա­մա­նա­կից: Ան­կախ՝ Դա­լա­սում ընտ­րար­շա­վի՞ էին, փո­ղո՞ցն էին անց­նում, կի­նո­թատ­րո­նից տու՞ն էին գնում, նար­դի՞ էին խա­ղում, թե՞ ԱԺ-ում պաշ­տո­նա­կան պար­տա­կա­նու­թյուն­ներն էին կա­տա­րում: Ժա­մա­նա­կը նե­րա­ռում է ար­տա­քին+ներ­քին շա­հեր և միշտ չէ, որ խա­ղում է այն խա­ղը, ո­րի հա­մար նետն ար­ձակ­վել է ա­ղե­ղից: Քա­ղա­քա­կան սր­բա­դաս­ման շան­սե­րը նվա­զում են նրանց հա­մար, որ ժա­մա­նա­կա­կիցն են ե­ղել քա­ղա­քա­կան սպա­նու­թյուն­նե­րի ու ե­ղել են իշ­խա­նու­թյան մեջ: Պատ­մու­թյան դե­տո­նա­տո­րը պայ­թեց­նում է ռում­բը իքս պա­հին, որ ոչ ոք չգի­տի ու չի կա­րող հաշ­վար­կել: Ծրա­գի­րը շա­րու­նակ­վում է այլ դրսևո­րում­նե­րով, ո­րով­հետև ԾՐԱԳ­ՐԵ­ՐԸ հենց այն­պես չեն տր­վում:


Ան­ցյալ շա­բաթ Աժ-ն 70 կողմ, 19 դեմ ձայ­նե­րով երկ­րորդ ըն­թերց­մամբ և ամ­բող­ջու­թյամբ ըն­դու­նեց կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յաց­րած «ՀՀ բնակ­չու­թյան սա­նի­տա­րա­հա­մա­ճա­րա­կա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման մա­սին օ­րեն­քում» փո­փո­խու­թյուն և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու և կից ներ­կա­յաց­ված օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թը: Նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­րեց ար­դա­րա­դա­տու­թյան փոխ­նա­խա­րար Ռա­ֆիկ Գրի­գո­րյա­նը և նշեց, որ սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո ար­տա­կարգ դրու­թյու­նը չի եր­կա­րաձգ­վի, կա­րող է փո­խա­րին­վել կա­րան­տի­նով. 6-12 ա­միս ժամ­կե­տով: Ի­մա՝ մեր կյան­քում ո­չինչ չի փոխ­վում, սոսկ ձևա­կեր­պում­նե­րը, բո­վան­դա­կու­թյու­նը մնա­լու է նույ­նը: Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րան­տին հայ­տա­րա­րի, իսկ կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րե­լու է, կա­րող են կի­րառ­վել ա­վե­լի խիստ մի­ջո­ցա­ռում­ներ՝ հա­վաք­ներ կամ հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պե­լու, անց­կաց­նե­լու կամ մաս­նակ­ցե­լու սահ­մա­նա­փա­կում­ներ, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց գոր­ծու­նեու­թյան սա­նի­տա­րա­հա­մա­ճա­րա­կա­յին անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի սահ­մա­նում, ապ­րանք­նե­րի փո­խադր­ման, կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան, ՏԻՄ-ե­րում կամ այլ հաս­տա­տու­թյուն­նե­րում սահ­մա­նա­փա­կում­ներ: Թվում էր, որ ար­դա­րա­դա­տու­թյան փոխ­նա­խա­րա­րից բա­ցի ԱԺ-ում պետք է լի­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան փոխ­նա­խա­րա­րը և պատ­գա­մա­վոր­նե­րին ի­րա­զե­կի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող քայ­լե­րի, ի­րա­վի­ճա­կի ման­րա­մաս­նե­րի ու հե­ռան­կար­նե­րի մա­սին: Ար­տա­կարգ դրու­թյան էլ, կա­րան­տի­նի էլ պատ­ճա­ռը կո­րո­նա­վի­րուսն է, թե ար­տա­կարգ դրու­թյան, թե կա­րան­տի­նի պայ­ման­ներն ու ժամ­կե­տը ու­ղիղ կա­խում ու­նեն վա­րա­կից, ոչ թե կա­ռա­վա­րու­թյու­նից կամ խոր­հր­դա­րա­նից: Բայց ստաց­վեց, որ բնավ էլ այդ­պես չէ, կամ՝ կո­րո­նա­վի­րուսն այլևս մեր կե­ցու­թյան ան­բա­ժա­նե­լի ու ա­նանց մասն է, ո­րի մա­սին ո­չինչ նոր ի­մա­նա­լու չկա: Փո­խա­րե­նը՝ ԱԺ-ում քն­նար­կում­նե­րը քա­ղա­քա­կա­նաց­վե­ցին: Հար­ցը նոր տու­գանք­նե­րը չեն, երբ վե­րա­նում է պա­րե­տա­տու­նը, որ բա­ցի սահ­մա­նա­փա­կում­նե­րից, ո­չինչ չա­րեց վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար, քն­նարկ­ման բո­վան­դա­կու­թյունն է, երբ սեպ­տեմ­բե­րի 6-ին 1 մլն բնակ­չու­թյան հաշ­վով կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման ցու­ցա­նի­շը Հա­յաս­տա­նի հա­մար կազ­մել է 15108, մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը՝ 303: Այս պայ­ման­նե­րում խոր­հր­դա­րա­նում գլ­խա­վոր հար­ցը դար­ձել էր … օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան բա­ցու­մը: Աժ ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նի նա­խօ­րեին կա­ռա­վա­րու­թյան ու խոր­հր­դա­րա­նի շեն­քե­րի մոտ բո­ղո­քի ակ­ցիա­ներ են ա­նում հա­յե­րը, որ չեն կա­րո­ղա­նում վե­րա­դառ­նալ Ռու­սաս­տան: Թե ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի կցկ­տուր պա­տաս­խան­նե­րը, թե ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի խոս­տում­նե­րը ի­րա­վա­կան դաշ­տում ո­չինչ են, Հա­յաս­տա­նը չի կա­րող ազ­դել Ռու­սաս­տա­նի ներ­քին ո­րո­շում­նե­րի վրա, ե­թե Ռու­սաս­տա­նը ո­րո­շել է ար­գե­լել այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի մուտ­քը իր տա­րածք՝ ել­նե­լով հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կից։

Բա­ցի ի­րա­վա­կա­նից՝ կա բա­րո­յա­կան կող­մը: Նրանք բո­լո­րը երդ­վում են, որ Հա­յաս­տանն աշ­խար­հի ա­մե­նա­լավ եր­կիրն է ու նետ­վում են Ռու­սաս­տան, որ կա­րո­ղա­նան ապ­րել, ո­րով­հետև հայ­րե­նի­քը ի­րենց տուն ու աշ­խա­տանք չի ա­պա­հո­վում, իսկ կյան­քը մի ան­գամ է տր­վում, բո­լորն ու­զում են նոր­մալ ապ­րել: ՈՒ սա Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ պար­տու­թյունն է, որ ակն­հայտ է դարձ­նում նրա կա­ռա­վա­րու­թյան ան­կա­րո­ղու­թյու­նը: Ար­դեն չգի­տեմ հա­կաճգ­նա­ժա­մա­յին քա­նի փա­թեթ գոր­ծար­կած կա­ռա­վա­րու­թյու­նը դե­ֆակ­տո չի կա­րո­ղա­նում լու­ծել հայ­րե­նա­դար­ձու­թյան խն­դի­րը, ո­րի հիմ­քում աշ­խա­տա­տե­ղերն են: Կա­ռա­վա­րու­թյան պո­պու­լիզ­մը շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յով փո­խանց­վել է բո­ղո­քար­կող­նե­րին՝ նրանք էլ իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջում են Ռու­սաս­տա­նի ու Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վել, որ ի­րենք մեկ­նեն՝ ուր ցան­կա­նում են՝ չմո­ռա­նա­լով շեշ­տել, որ ի­րենք են ընտ­րել իշ­խա­նու­թյա­նը, ու­րեմն իշ­խա­նու­թյու­նը պի­տի ի­րենց ծա­ռա­յի: Հար­կավ, ի­րա­վա­կան գրա­գի­տու­թյուն ու մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի խախ­տում է մեկ այլ սու­վե­րեն երկ­րի ներ­քին գործ հա­մար­վող միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյան փո­փո­խու­թյան վրա ներ­գոր­ծե­լու պա­հան­ջը: Լա­վա­գույն դեպ­քում ՀՀ-ն կա­րող է տար­բեր խո­ղո­վակ­նե­րով քն­նար­կել տար­բեր հար­թակ­նե­րում, թե երբ կա­րող են բա­ցել սահ­ման­նե­րը: Պա­հան­ջը պետք է ուղղ­վի ՀՀ-ում ՌԴ դես­պա­նու­թյա­նը, որ ՌԴ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյունն է և կա­րող է գոր­ծել ՌԴ-ի ա­նու­նից։ Բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը հաս­տա­տում են, որ Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ցան­կա­լի հայ­րե­նի­քը, այն քա­ղա­քա­ցի­նե­րի, որ ա­ռաջ­նորդ­վում են «Որ­տեղ հաց՝ էն­տեղ կաց» սկզ­բուն­քով: Եվ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը նպաս­տում է, որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նում կոն­սո­լի­դաց­նի ու ուղ­ղոր­դի ի­րե­նից դժ­գոհ մարդ­կանց խմ­բե­րին: Կո­րո­նա­վա­րա­կը այս հար­ցում դեր չու­նի: Սա մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն է, որ փոր­ձում են դնել փոքր մարդ­կանց ու­սե­րին: ԾՐԱ­ԳԻՐ:
ՀՀ պե­տա­կան պարտ­քը հաս­նում է 8 մլրդ դո­լա­րի՝ մեծ մա­սը ար­տա­քին պարտքն է, տն­տե­սու­թյունն ի­րա­կա­նում չի ա­ճում, վար­կե­րը, ար­տա­քին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ա­ճում են: Կա­ռա­վա­րու­թյան վար­կա­յին ու տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը միտ­ված է ե­ղա­ծը պահ­պա­նե­լուն, բայց ոչ զար­գաց­նե­լուն: Մենք, օ­րի­նակ, ճա­նա­պարհ ենք կա­ռու­ցում, որ ուղ­ղա­կի ար­ժեք չի ստեղ­ծում: Ե­թե նոր ար­տադ­րանք, ո­լորտ­ներ, շու­կա­ներ չձևա­վո­րենք, տն­տե­սու­թյան ան­կու­մը շա­րու­նակ­վե­լու է: Մենք տա­րե­կան վերց­նում ենք 1 մլրդ դո­լար պարտք, դնում շր­ջա­նա­ռու­թյան մեջ՝ ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյուն, պե­տա­կան հա­մա­կար­գի աշ­խա­տա­վար­ձե­րի վճա­րում՝ պահ­պա­նում ենք ե­ղած շու­կան: Վերջ: Կա­ռա­վա­րու­թյու­նը խն­դիր չի դնում նոր շու­կա­ներ ձևա­վո­րե­լը՝ նոր ար­տադ­րանք ստեղ­ծել ու ար­տա­հա­նե­լը նոր շու­կա­ներ, կամ հին ար­տադ­րան­քի հա­մար նոր շու­կա­ներ գտ­նե­լը: Կո­րո­նա­վի­րու­սի հա­րու­ցած ճգ­նա­ժա­մը իբրև հնա­րա­վո­րու­թյուն օգ­տա­գոր­ծե­լու վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը սոսկ մտադ­րու­թյուն են՝ պո­պու­լիզմ՝ ոչ մի կոնկ­րետ քայլ չի ար­վել կոնկ­րետ ո­լոր­տում ու կոնկ­րետ ծրագ­րով:


Մեկ այլ ԾՐԱ­ԳԻՐ էլ է ի­րա­գործ­վում ու շատ ա­րագ: Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը սեպ­տեմ­բե­րի 2-ին ըն­դու­նել է Հու­նաս­տա­նի դես­պան Նի­կո­լաոս Պի­պե­րի­գո­սին ու ան­հան­գս­տու­թյուն հայտ­նել Հա­յաս­տա­նի, Հու­նաս­տա­նի և Կիպ­րո­սի ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցով: Մի­ջերկ­րա­ծո­վյան է­ներ­գա­կիր­նե­րը դար­ձել են Պան­դո­րա­յի արկղ, ո­րի բա­ցու­մը փոր­ձում է կան­խել նաև ՆԱ­ՏՕ-ն: «Հու­նաս­տա­նի և Թուր­քիա­յի ղե­կա­վար­նե­րի հետ իմ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո եր­կու դաշ­նա­կից­նե­րը պայ­մա­նա­վոր­վե­ցին տեխ­նի­կա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել ՆԱ­ՏՕ-ի հետ` հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման մե­խա­նիզմ­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով` Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևել­քում մի­ջա­դե­պե­րի և վթար­նե­րի ռիս­կը նվա­զեց­նե­լու հա­մար»,- ա­սել է ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գը: Հու­նաս­տա­նի վար­չա­պետ Կի­րիա­կոս Մի­ցո­տա­կի­սը հա­մա­ձայն է Թուր­քիա­յի հետ քն­նար­կել և կար­գա­վո­րել Մի­ջերկ­րա­կան ծո­վում վտան­գա­վոր վե­ճը, «ո­րի հա­մար թուր­քե­րը պետք է դա­դա­րեց­նեն սադ­րանք­նե­րը»: Նա անդ­րա­դար­ձել է Էր­դո­ղա­նի ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյա­նը: «Նա­խա­գահ Էր­դո­ղա­նի բազ­մա­թիվ բո­ցա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ես կա­ռանձ­նաց­նեմ միայն մե­կը, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին է: «Կտամ շատ պարզ ար­ձա­գանք՝ վերջ տվեք սադ­րանք­նե­րին, և երկ­խո­սու­թյու­նը կսկս­վի»,- ա­սել է Մի­ցո­տա­կի­սը: Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նին մե­ղադ­րել է հիս­տե­րիա­յի մեջ՝ լի­բիա­կան և սի­րիա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման, Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևե­լյան սահ­ման­նե­րի շուրջ վե­ճի պատ­ճա­ռով։ «Ո՞վ է հրահ­րում Հու­նաս­տա­նին Թուր­քիա­յի դեմ։ Ֆրան­սիան։ Բայց նա այլ օ­րա­կարգ ու­նի։ Երբ Սի­րիա­յում ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու նրա ծրագ­րե­րը ձա­խող­վե­ցին, նա հան­դուգն դիր­քո­րո­շում ըն­դու­նեց Թուր­քիա­յի հան­դեպ։ Ես պետք է թույ­լտ­վու­թյո՞ւն խնդ­րեմ Ֆրան­սիա­յից, երբ ա­հա­բեկ­չու­թյան դեմ պա­տե­րազմ եմ մղում»,- հայ­տա­րա­րել է Չա­վու­շօղ­լուն, որ բա­ցար­ձակ ան­հե­թե­թու­թյուն է: Ըստ Չա­վու­շօղ­լուի՝ Ֆրան­սիան ա­մե­նից շատն է Հու­նաս­տա­նին սադ­րում Արևե­լյան Մի­ջերկ­րա­ծո­վյան շր­ջա­նում։ Նա Փա­րի­զին կոչ է ա­րել Ան­կա­րա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցել տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան հա­մար: Թուր­քիա­յի ԱԳՆ-ն Հու­նաս­տա­նի հետ ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի երկ­խո­սու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել, իսկ ՊՆ նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը ող­ջու­նել է Թուր­քիա­յի և Հու­նաս­տա­նի «տեխ­նի­կա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի» ՆԱ­ՏՕ-ի նա­խա­ձեռ­նու­թյու­նը, բայց շեշ­տել՝ Ան­կա­րան կպաշտ­պա­նի «իր շա­հերն ու ի­րա­վունք­նե­րը»։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը կլի­նեն, թե ոչ, հարց չեն լու­ծե­լու, Թուր­քիան ու­նի իր ԾՐԱ­ԳԻ­ՐԸ: ՆԱ­ՏՕ-ն, ԵՄ-ն ու Ռու­սաս­տա­նը՝ ոչ: ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հայ­տա­րա­րել է, որ Մոսկ­վան պատ­րաստ է օգ­նել Կիպ­րո­սի և Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը. «Մենք պատ­րաստ ենք ա­ջակ­ցել Կիպ­րո­սի Հան­րա­պե­տու­թյան և Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան միջև բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լուն, բայց, ի­հար­կե, միայն այն դեպ­քում, ե­թե եր­կու կող­մերն էլ շա­հագր­գիռ լի­նեն և խնդ­րեն մեզ»,- ա­սել է Լավ­րո­վը: Նրանց ծրագ­րե­րը տար­բեր են: Գազպ­րո­մի կի­սա­մյա շա­հույ­թը նվա­զել է 25 ան­գամ։ Մա­քուր շա­հույ­թը 32,9 մի­լիարդ ռուբ­լի է, որ 25,4 ան­գամ քիչ է 2019-ի ա­ռա­ջին կի­սա­մյա­կից՝ 836,5 մի­լիարդ ռուբ­լի։ Թուր­քիան գրե­թե դա­դա­րել է գազ գնել Ռու­սաս­տա­նից՝ փո­խա­րի­նե­լով ադր­բե­ջա­նա­կա­նով։ Ռու­սաս­տա­նը մի­լիարդ­ներ է ներդ­րել Թուր­քիա­յի խո­ղո­վա­կա­շա­րե­րում։ Հի­մա Թուր­քիան ու Ադր­բե­ջանն աշ­խա­տում են Մոսկ­վա­յի դեմ` փոր­ձե­լով զր­կել նավ­թի ու գա­զի ա­վան­դա­կան շու­կա­նե­րից: Հա­վե­լեք Էր­դո­ղա­նի խոր­հր­դա­կա­նի` Ռու­սաս­տա­նը փլու­զե­լու սպառ­նա­լի­քը 25 մի­լիոն մու­սուլ­ման­նե­րի մի­ջո­ցով և …կս­տա­նաք մի մեծ ԾՐԱ­ԳԻՐ, ո­րի ի­րա­կա­նաց­ման դեմ թե ժա­մա­նակ կա, թե հնա­րա­վո­րու­թյուն, թե նպա­տակ: Ձևա­վոր­վում է Ֆրան­սիա-Ի­տա­լիա-Հու­նաս­տան-Կիպ­րոս ա­լյանս ԵՄ-ում, ո­րին կա­րող են միա­նալ Իս­րա­յե­լը, Ե­գիպ­տո­սը, Ա­ՄԷ-ն: Պահն է Էր­դո­ղա­նին հաս­կաց­նե­լու, որ ոչ թե Հա­յաս­տանն է Սևա­նը շփո­թել Է­գե­յան ծո­վի հետ, այլ ինքն է ի­րեն դրել ե­րեք փա­շա­նե­րի դե­րում, ո­րոնց վախ­ճա­նը հայտ­նի է: Պետք է ար­դա­րաց­նել Ա­լիևի վա­խը՝ Հա­յաս­տան-Հու­նաս­տան-Կիպ­րոս ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից և Բա­քու-Ան­կա­րա տան­դե­մից պաշտ­պան­վել ԵՄ+ա­րա­բա­կան աշ­խարհ կոա­լի­ցիա­յով, որ Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը հաս­կա­նան՝ Սևա­նը ի՞նչ կապ ու­նի Է­գե­յա­նի ու Մի­ջերկ­րա­կա­նի հետ: Իսկ հե­ռան­կա­րում՝ ի՞նչ կապ ու­նի Ստե­փա­նա­կեր­տը: Դա է ի­րա­կան ԾՐԱ­ԳԻ­ՐԸ, որ կա­րող է ու պետք է աշ­խա­տի, ե­թե… աշ­խա­տենք մենք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ ընդ­հան­րա­պես՝ եզ­րա­կա­ցու­թյունն այն պահն է, երբ հոգ­նում ես մտա­ծել: Կամ՝ գի­տես՝ ո՞վ է սպա­նել Ջոն Ֆից­ջե­րալդ Քե­նե­դիին, բայց այլևս ա­նի­մաստ է: Ողջ լե­րուք: Բա­րի ա­շուն ձեզ:

Դիտվել է՝ 6332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ