ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Իլհամ Ա­լիևի Ա­յա Սո­ֆիան դար­ձավ Մով­սես ու Չի­նա­րի

Իլհամ Ա­լիևի Ա­յա Սո­ֆիան դար­ձավ Մով­սես ու Չի­նա­րի
14.07.2020 | 12:42

Այս տո­ղե­րը գր­վել են ե­րեկ, երբ ոչ ոք չգի­տեր՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան կամ ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ինչ վի­ճակ է լի­նե­լու հու­լի­սի 13-ի լույս 14-ի գի­շե­րը: Ե­րեկ ակն­հայտ դար­ձավ, որ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան հա­մա­տեղ մշա­կել են նոր ծրա­գիր՝ հար­ձա­կում Հա­յաս­տա­նի վրա, ո­րին հա­ջո­ղու­թյան դեպ­քում կհա­ջոր­դի հար­ձա­կու­մը Ար­ցա­խի վրա, չի բա­ցառ­վում, որ Թուր­քիան էլ իր կող­մից փոր­ձի սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պեր ստեղ­ծել: Տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը գոր­ծում են հա­մա­տեղ: Էր­դո­ղա­նը հնա­րեց Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կիթ դարձ­նե­լով՝ իր հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը տն­տե­սա­կան ան­կու­մից ու կո­րո­նա­վա­րա­կից շե­ղե­լու կրո­նա­կան պատր­վակ, Ա­լիևը միշտ ձեռ­քի տակ ու­նի պա­տե­րազ­մը: Ինչ­քան վատ է վի­ճակն Ադր­բե­ջա­նում, ու ինչ­քան է թու­լա­ցել նրա իշ­խա­նու­թյու­նը, որ դի­մում է հեր­թա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյա­նը: Սա դեռ ու­սում­նա­սի­րե­լու հարց է: Բայց հարց չէ, որ Ա­լիևը հեր­թա­կան ան­գամ ստա­ցավ ար­ժա­նի պա­տաս­խան՝ զո­հե­րով ու զին­տեխ­նի­կա­յի կորս­տով: ՊՆ-ն, ԱԳՆ-ն, ԱԺ-ն ու ՄԻՊ-ը գոր­ծե­ցին ա­րագ ու հա­մար­ժեք՝ ու դա գու­ցե անս­պա­սե­լի էր Ան­կա­րա­յի ու Բաք­վի հա­մար՝ չի բա­ցառ­վում, որ նրանց հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րով՝ Հա­յաս­տա­նում այն­պի­սի ներ­քա­ղա­քա­կան քաոս է, որ ա­մե­նա­հար­մար պահն է ևս մեկ բլիցկ­րի­գի: Բլիցկ­րի­գը դար­ձյալ ձա­խող­վեց: Հայ­կա­կան բա­նա­կը փա­կեց Ա­լիևի ե­րա­զանք­նե­րի ճա­նա­պար­հը:
Իսկ ի՞նչ է կա­տար­վում մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում:
Պնա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը մշ­տա­կան կա­պի մեջ է ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, դես­պան Ան­ջեյ Կաս­պր­շի­կի հետ` փո­խան­ցում է ՊՆ խոս­նակ Շու­շան Ստե­փա­նյա­նը: «Վեր­ջին զրույ­ցի ըն­թաց­քում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ հայ­կա­կան բա­նա­կա­յին զո­րա­միա­վոր­ման անձ­նա­կազմն ու հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հրա­հան­գա­վոր­ված են դեռևս պահ­պա­նել զսպ­վա­ծու­թյուն, իսկ հա­կա­ռա­կոր­դի` ՀՀ սահ­ման­նե­րի ուղ­ղու­թյամբ սադ­րանք­նե­րի պա­րա­գա­յում` ար­ձա­գան­քել ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան` ընդ­հուպ մինչև նոր բա­րեն­պաստ դիր­քե­րի զբա­ղե­ցում»,- գրել էր ՊՆ խոս­նա­կը Ֆեյս­բու­քում:


«ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը մշ­տա­կան կա­պի մեջ է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի հետ՝ ներ­կա­յաց­նե­լով ի­րադ­րու­թյու­նը տե­ղում և դրա հե­տա­գա սր­ման վտանգ­նե­րը»,- գրել է ԱԳՆ խոս­նա­կը ֆեյս­բու­քում: ԱԳ նա­խա­րա­րը հե­ռա­խո­սել է ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սի հետ, ո­րից հե­տո ՀԱՊԿ կայ­քում ար­տա­հերթ նիս­տի մա­սին տե­ղե­կու­թյուն հայ­տն­վեց ու հան­վեց՝ հա­վե­լյալ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյամբ պայ­մա­նա­վո­րե­լով: Ի­մա՝ ՀԱՊԿ-ում չեն կողմ­նո­րոշ­վել ՀԱՊԿ ան­դամ Հա­յաս­տա­նի՞ն պաշտ­պա­նել, թե՞ Ադր­բե­ջան-Թուր­քիա տան­դե­մին: Հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րեց ՌԴ ԱԳՆ-ն՝ հա­կա­մար­տող կող­մե­րին զսպ­վա­ծու­թյան կոչ ա­նե­լով ու հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յից խու­սա­փե­լու հա­մար իր ա­ջակ­ցու­թյունն ա­ռա­ջար­կե­լով։ Լավ­րո­վը նաև հայ­տա­րա­րեց, որ Մինս­կի խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը պետք է պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի գնա­հատ­ման և լրա­ցու­ցիչ լար­վա­ծու­թյան աճ ա­ռա­ջաց­նող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հե­ռա­խո­սել է և նրա հետ՝ բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի ո­րա­կե­լով Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տու­մը, որն ու­ղեկց­վել է ՀՀ տա­րած­քում տե­ղա­կայ­ված ՀՀ զին­ված ու­ժե­րի հե­նա­կե­տի հան­դեպ ոտ­նձ­գու­թյան փոր­ձով:


Իլ­համ Ա­լիևը ԱԽ նիստ է հրա­վի­րել ու հայ­տա­րա­րել. «Դա հայ­կա­կան կող­մի հեր­թա­կան սադ­րանքն է։ Դա անս­պա­սե­լի հար­ված էր մեր դիր­քե­րին, ո­րը հան­գեց­րել է մեր զին­ծա­ռա­յող­նե­րի մահ­վա­նը։ Սա­կայն մենք կան­խել ենք այդ հար­ձա­կու­մը և հա­մար­ժեք պա­տաս­խան տվել` վրեժ լու­ծե­լով մեր զին­վոր­նե­րի զոհ­վե­լու հա­մար։ Այ­սօր սահ­մա­նին լար­ված ի­րա­վի­ճա­կը պահ­պան­վել է»: Նրա պնդ­մամբ՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը: «Նման մի­ջա­դե­պեր տե­ղի են ու­նե­նում այդ թվում հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի եր­կե­րե­սա­նիու­թյան պատ­ճա­ռով: Ադր­բե­ջա­նը կա­պա­հո­վի իր տա­րած­քա­յին ամ­բող­ջու­թյու­նը, ե­րեկ և ոչ մի սան­տի­մետր մեր տա­րած­քից չենք տվել թշ­նա­մուն։ Հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տրա­մա­բա­նու­թյան մեջ չեն տե­ղա­վոր­վում, և նրանք սպառ­նա­լիք են ներ­կա­յաց­նում հենց Հա­յաս­տա­նի հա­մար»,- հայ­տա­րա­րել է Իլ­համ Ա­լիևը:
Թուր­քիա­յի ԱԳՆ-ն հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին բա­խում­նե­րում դա­տա­պար­տել է հայ­կա­կան կող­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ ո­րա­կե­լով «ագ­րե­սիվ ազ­գայ­նա­կան մո­տե­ցում­նե­րի նոր դրսևո­րում»։ «Հա­յաս­տա­նը ցան­կա­նում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղել տա­րի­ներ շա­րու­նակ Ադր­բե­ջա­նի տա­րածք հա­մար­վող Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և հա­րա­կից շր­ջան­նե­րի ա­պօ­րի­նի օ­կու­պա­ցիա­յից և հա­կա­մար­տու­թյա­նը նոր մասշ­տաբ տա­լով, ար­գե­լա­կել հիմ­նախ­նդ­րի քա­ղա­քա­կան լու­ծու­մը»։ «Հայ­կա­կան կող­մը պետք է հրա­ժար­վի նմա­նօ­րի­նակ վտան­գա­վոր մար­տա­վա­րու­թյու­նից և ընտ­րի ող­ջամ­տու­թյան և ի­րա­վա­կան ճա­նա­պար­հը։ Սե­փա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը գե­րա­զան­ցող նպա­տակ­նե­րի հա­մար ար­կա­ծախ­նդ­րու­թյան դի­մե­լը ի ցույց է դնում Հա­յաս­տա­նի՝ դա­տո­ղու­թյուն ա­նե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը և հան­դի­սա­նում է ա­մե­նա­մեծ խո­չըն­դո­տը մեր տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան հա­մար»,- աս­ված է հայ­տա­րա­րու­թյու­նում: Թուր­քիա­յի ԱԳՆ-ն հույս է հայտ­նել, թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը ա­նըն­դու­նե­լի կհա­մա­րի «սե­փա­կան ագ­րե­սիան կոծ­կե­լու Հա­յաս­տա­նի ջան­քե­րը»: Հու­սանք, որ ար­դեն այ­սօր մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը կար­ձա­գան­քի ե­թե ոչ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի ու Ար­ման Թա­թո­յա­նի նա­մակ­նե­րին, գո­նե Լավ­րո­վի կո­չին: Եվ վեր­ջա­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը հայ­տա­րա­րու­թյուն կա­նեն՝ ոչ թե կող­մե­րին զսպ­վա­ծու­թյան ու հրա­դա­դա­րի կո­չե­լով, այլ ագ­րե­սո­րին ագ­րե­սոր ան­վա­նե­լով՝ ել­նե­լով 2016-ի ի­րենց փոր­ձից:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ է ա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նը: «Ադր­բե­ջա­նի կող­մից որևէ սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն ան­պա­տաս­խան չի մնում, և դրանց վերս­կս­մամբ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը կրե­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­պա­կա­յու­նաց­ման ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը»,- ա­սել է նա կա­ռա­վա­րու­թյան նիս­տում՝ անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նին՝ Տա­վու­շի մար­զի Մով­սես, Չի­նա­րի գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ ծա­վալ­վող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Բայց կա­րող էր գո­նե Ան­նա Հա­կո­բյա­նին հոր­դո­րել, որ դա­դա­րեց­նի ինք­նա­գո­վազ­դը, երբ սահ­մա­նին հրա­նոթ­ներն են կրա­կում:

Դիտվել է՝ 5403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ