ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թ­յան ստեղ­ծու­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի

Հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թ­յան ստեղ­ծու­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի
05.06.2020 | 00:33
Ան­ցած մի քա­նի օ­րե­րը ցայ­տուն կեր­պով ար­ձա­նագ­րե­ցին իշ­խա­նա­կան թի­մի և ա­ռա­ջին հեր­թին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան խու­ճա­պի նշան­նե­րը։ Այս ա­ռու­մով‚ թերևս‚ կա­րող ենք նշել‚ որ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի և ան­ձամբ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի ոչ ա­դեկ­վա­տու­թյան ցու­ցա­նի­շը նոր ռե­կորդ սահ­մա­նեց (ի­հար­կե‚ բա­ցա­սա­կան ա­ռու­մով)։ Դժ­վար չէ նկա­տել‚ որ իշ­խա­նու­թյու­նը գտն­վում է խոր խու­ճա­պի մեջ՝ ինչ­պես միշտ փոր­ձե­լով իր վրա­յից գցել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը և ստեղծ­ված ի­րա­վի­ճակն իր ամ­բողջ բար­դու­թյուն­նե­րով բար­դել ժո­ղովր­դի վրա։ Ոչ ա­դեկ­վա­տու­թյան ցու­ցիչ է նաև այն‚ որ իր և իր ըն­տա­նի­քը կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լու մա­սին հռ­չա­կած վար­չա­պե­տը կա­րող է ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պել‚ ընդ ո­րում‚ ա­մեն օր ընդ­լայ­նե­լով մարդ­կանց հետ շփ­ման շր­ջա­նա­կը։
Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի պրակ­տի­կա­յում ան­նա­խա­դեպ երևույթ է‚ երբ իբրև թե ինք­նա­մե­կու­սաց­ման մեջ գտն­վող վա­րա­կա­կիր վար­չա­պե­տը հան­դի­պում­ներ է վա­րում‚ այն էլ առ­կա ձևա­չա­փով և ա­մեն օր ընդ­լայ­նե­լով իր հետ շփ­վող մարդ­կանց թի­վը։ Սրան ա­վե­լաց­նենք նաև վար­չա­պե­տի՝ ժա­մը մեկ ի­րար հա­կա­սող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը‚ որ­տեղ զգաց­վում է վեր­ջի­նիս ոչ հա­վա­սա­րակ­շիռ ու ոչ ա­դեկ­վատ վի­ճա­կը։ Ըստ էու­թյան‚ վար­չա­պետն ինքն էլ որևէ պատ­կե­րա­ցում չու­նի‚ թե հա­մա­ճա­րա­կա­յին խոր ճգ­նա­ժա­մից ու տա­պա­լու­մից ինչ­պես պետք է դուրս գալ։ Բա­ցի այդ‚ ակն­հայ­տո­րեն զգաց­վում է‚ որ վար­չա­պե­տին ա­մե­նից շատ սար­սա­փեց­նում է երկ­րի ա­պա­գա սո­ցիալ-տն­տե­սա­կան հե­ռան­կա­րը‚ այդ պատ­ճա­ռով ա­նընդ­հատ հարց է բարձ­րաց­նում‚ որ եր­կի­րը փա­կե­լու դեպ­քում պետք է պատ­րաստ լի­նենք սո­ցիալ-տն­տե­սա­կան ա­հագ­նա­ցող մար­տահ­րա­վեր­նե­րի։
Մի խոս­քով‚ ի­րա­վի­ճակն այն­քան ծանր է‚ որ նույ­նիսկ հան­գա­մանք­նե­րին ոչ միշտ ա­դեկ­վատ նա­յող վար­չա­պետն ու նրա թի­մա­կից­նե­րը դա շատ լավ հաս­կա­նում են‚ ու դրա­նով են պայ­մա­նա­վոր­ված նրանց ան­կու­մա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րից ու կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րից ա­վե­լի լավ ոչ ոք չի բնու­թագ­րում Հա­յաս­տա­նում այս պա­հին տի­րող ի­րա­վի­ճա­կը։ Վեր­ջին­ներս ի­րա­վի­ճակն ան­վա­նում են ծայ­րա­հեղ ծանր՝ եր­բեմն նաև նշե­լով‚ որ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում ըն­դա­մե­նը եր­կու-ե­րեք օր­վա ռե­սուրս­ներ ու­նեն։
Այս պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կում է‚ և պարզ է‚ որ այլևս իշ­խա­նու­թյու­նը չու­նի հե­ղի­նա­կու­թյուն‚ ին­չի պատ­ճա­ռով վար­չա­պե­տի՝ դի­մակ կրե­լու‚ ձեռ­քեր լվա­նա­լու‚ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու մա­սին ա­մե­նօ­րյա պար­զու­նակ հոր­դոր­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ու­շադ­րու­թյան չեն ար­ժա­նա­նում։
Իշ­խա­նու­թյան նկատ­մամբ կա վս­տա­հու­թյան մեծ ճգ­նա­ժամ‚ և հաս­կա­նա­լի է‚ որ թե հա­սա­րա­կու­թյան ա­ռողջ խա­վե­րի‚ թե նույ­նիսկ աս­տի­ճա­նա­բար ու­ղեղ­ներն ա­ռող­ջա­ցող պո­ղոս­նե­րի մոտ հարց է ա­ռա­ջա­նում՝ ինչ­պես ենք այս ա­մե­նը հաղ­թա­հա­րե­լու։ Ա­ռա­ջին հեր­թին հենց պո­ղոս­ներն են մաշ­կի վրա զգում ի­րենց ընտ­րած ու պաշ­տե­լի ղե­կա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­դյունք­նե­րը։ Փաս­տո­րեն‚ պո­ղոս­ներն են ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րի առջև ա­մե­նաան­պաշտ­պա­նը‚ և ա­ռա­ջին հեր­թին հենց նրանք են ճա­շա­կե­լու սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պտուղ­նե­րը‚ ու ար­դեն իսկ ճա­շա­կում են։
Հա­սա­րա­կու­թյան և քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում հարց է ա­ռա­ջա­նում՝ ինչ­պես պետք է այս ի­րադ­րու­թյու­նից դուրս գանք‚ և գրե­թե աս­տի­ճա­նա­բար ձևա­վոր­վում է կոն­սեն­սուս այն հար­ցի շուրջ‚ որ այ­սօր­վա իշ­խա­նա­կան թիմն ի վի­ճա­կի չէ որևէ լու­ծում տա­լու։ Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ե­րեք ա­միս­նե­րը ցույց են տվել‚ որ կա­ռա­վա­րող թիմն ա­մեն ինչ տա­պա­լել է։ Վար­չա­պետն իր վար­քագ­ծով վկա­յում է‚ որ դուխ չու­նի փո­խե­լու իր թի­մի ան­դամ­նե­րին՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար‚ պա­րետ‚ ոս­տի­կա­նա­պետ‚ ո­րոնք պետք է ա­պա­հո­վեին կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը թե գրա­գի­տու­թյան‚ թե մաս­նա­գի­տա­կան‚ թե օ­րեն­քի կի­րարկ­ման ա­ռում­նե­րով։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի ցու­ցա­բե­րում որևէ ցան­կու­թյուն‚ ո­րից կա­րե­լի է հաս­կա­նալ‚ թե ու­զում է ինչ-որ բան փո­խել։ Ա­պա­վի­նե­լով իր թի­մի ձա­խո­ղակ­նե­րին՝ նա փաս­տա­ցի վտան­գում է նաև սե­փա­կան վար­կա­նի­շը։
Այս պայ­ման­նե­րում քա­ղա­քա­կան տար­բեր շր­ջա­նակ­ներ բարձ­րա­ձայ­նում են Փա­շի­նյա­նի ու նրա թի­մի՝ րո­պե ա­ռաջ հե­ռա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին‚ քա­նի որ դա կա­րող է լի­նել ի­րա­վի­ճա­կը փր­կե­լու դե­ղա­տոմ­սը։ Ի­հար­կե‚ լա­վա­գույն տար­բե­րակն այն կլի­ներ‚ որ Նի­կոլ Փա­շի­նյանն այն­քան ա­դեկ­վա­տու­թյուն և պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու­նե­նար‚ որ­պես­զի ըն­դու­ներ‚ որ ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում եր­կիր կա­ռա­վա­րելն իր ու իր թի­մի գոր­ծը չէ‚ և հայ­տա­րա­րեր‚ որ թող­նում գնում է։ Սա­կայն հա­սա­րա­կու­թյան մեջ հա­մոզ­մունք կա‚ որ գո­նե այս պա­հի դրու­թյամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­րաստ չէ նման քայ­լի։ Նախ՝ հո­գե­բա­նա­կան տե­սա­կե­տից մշ­տա­պես ան­հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կում է‚ երկ­րորդ՝ նրա մոտ‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ ո­րո­շա­կի վա­խեր կան իր ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ. բա­վա­կա­նին լուրջ ա­տե­լու­թյան‚ թշ­նա­ման­քի մթ­նո­լորտ է ստեղ­ծել‚ և նա ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ պետք է ու­նե­նա վար­չա­պե­տի պաշ­տո­նից հե­ռա­նա­լուց հե­տո‚ ա­ռա­վել ևս‚ որ այժմ նրա ան­վան շուրջ բա­վա­կա­նին լուրջ կո­ռուպ­ցիոն սկան­դալ­ներ են շր­ջա­նառ­վում‚ խոս­քը ծխա­խո­տի‚ ա­դա­ման­դի մաք­սա­նեն­գու­թյան‚ զեն­քի վա­ճառ­քի մա­սին է։ Նույ­նիսկ այն հիմ­նա­կան հաղ­թա­թուղ­թը‚ որ խա­ղար­կում էր Փա­շի­նյա­նը‚ թե ին­քը մա­քուր է‚ թա­թախ­ված չէ կո­ռուպ­ցիա­յի մեջ‚ մեծ հար­ցա­կա­նի տակ է հայ­տն­վում ներ­կա­յաց­ված փաս­տաթղ­թե­րի ֆո­նին։ ՈՒ­շագ­րավ է‚ որ նա այդ­պես էլ խու­սա­փում է հեր­քել բարձ­րաց­ված մե­ղադ­րանք­նե­րը‚ ինչն ա­վե­լի մեծ կաս­կած­ներ է ա­ռա­ջաց­նում։
Ա­հա այս հա­մա­տեքս­տում մի քա­նի տար­բե­րակ է շր­ջա­նառ­վում՝ այ­նուա­մե­նայ­նիվ‚ ինչ­պես կա­րող է հե­ռա­նալ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
1. Ի­հար­կե‚ մեծ շքե­ղու­թյուն կլի­նի մտա­ծել այս պա­հին Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին‚ ո­րի ար­դյուն­քում կձևա­վոր­վի նոր կա­ռա­վա­րու­թյուն։ Այս տար­բե­րա­կը որևէ մեկն այ­սօր լուրջ չի դի­տար­կում‚ ա­վե­լին‚ պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներն այս պա­հին ոչ նպա­տա­կա­հար­մար են հա­մա­րում հենց հի­մա նման սցե­նա­րը։ Սա­կայն մոտ ա­պա­գա­յի տե­սա­կե­տից ճգ­նա­ժա­մի մեղ­մա­ցու­մից հե­տո ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հարցն օր­հա­սա­կան է դառ­նում։
2. Փա­շի­նյա­նի հե­ռաց­ման ա­վե­լի ռեալ տար­բե­րակ­նե­րի թվում կա­րե­լի է դի­տար­կել այն‚ որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված՝ ճգ­նա­ժամն ա­վե­լի խո­րա­նա­լուց հե­տո Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ա­վե­լի կխր­վի ա­պա­տիա­յի‚ խու­ճա­պի մեջ։ Եվ նրա թիմն էլ‚ հաս­կա­նա­լով‚ որ Փա­շի­նյանն այլևս այն ա­ռաջ­նոր­դը չէ‚ ո­րի շուրջ պետք է կոն­սո­լի­դաց­վել ու ինք­նա­մո­ռաց անձ­նա­զո­հու­թյամբ խոր­տակ­վել նրա հետ նույն նա­վում‚ չի բա­ցառ­վում՝ ՀՀ վար­չա­պե­տը դր­սից կամ ներ­սից ազ­դակ­ներ ստա­նա‚ ա­ռա­ջարկ­վի մինչև ճգ­նա­ժա­մի ա­վար­տը դե­յու­րե մնալ վար­չա­պետ‚ սա­կայն միա­ժա­մա­նակ ստեղծ­վի հա­կաճգ­նա­ժա­մա­յին լուրջ պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րից ձևա­վոր­ված կա­ռա­վա­րու­թյուն։ Այդ կա­ռա­վա­րու­թյան միակ ու ա­մե­նա­կարևոր գոր­ծա­ռույթն այն կլի­նի‚ որ փոր­ձի եր­կի­րը հա­նել այս ճգ­նա­ժա­մից կամ գո­նե մեղ­մել վտանգ­նե­րը։ Ի՞նչ ալ­գո­րիթ­մով դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստիպ­ված հա­մա­ձայ­նում է այս սխե­մա­յին‚ սկ­սում է քա­ղա­քա­կան խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի շարք այն ու­ժե­րի հետ‚ ո­րոնք ֆոր­մալ կամ ոչ ֆոր­մալ ա­ռու­մով որևէ կերպ չեն ա­սո­ցաց­վում նախ­կին­նե­րի հետ՝ ՀՅԴ‚ Վա­նե­ցյա­նի «Հայ­րե­նիք»‚ «Ազ­գա­յին օ­րա­կարգ»‚ «Մեկ Հա­յաս­տան» և այլն։ Կա­րող են բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­նալ նաև խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի»‚ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի» հետ։ Քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­նե­րի ար­դյուն­քում կա­րող է պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վել հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն ստեղ­ծե­լու շուրջ‚ որ­տեղ ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րին կն­շա­նակ­վեն ի­րենց հա­մա­կար­գե­րում հարգ­ված պրո­ֆե­սիո­նալ մար­դիկ‚ ո­րոնց խոս­քը հե­ղի­նա­կա­վոր և ծան­րակ­շիռ կլի­նի ինչ­պես հա­սա­րա­կու­թյան‚ այն­պես էլ մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի մոտ։ Պետք է փոխ­վեն Երևա­նի քա­ղա­քա­պե­տը‚ ոս­տի­կա­նա­պե­տը‚ է­կո­նո­մի­կա­յի‚ ա­ռող­ջա­պա­հու­թյան և այլ ո­լորտ­նե­րում ա­ռանց­քա­յին պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող պաշ­տո­նյա­ներ‚ ո­րոնք պա­տաս­խա­նա­տու են հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրագ­րե­րի ձևա­վոր­ման ու ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Չի բա­ցառ­վում՝ այդ ըն­թաց­քում ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ տր­վեն Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ նրա և նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի անվ­տան­գու­թյան ա­ռու­մով։
Ճգ­նա­ժա­մի կա­ռա­վա­րե­լիու­թյան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լուց հե­տո ար­դեն պետք է հայ­տա­րար­վի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու մա­սին։ Կձևա­վոր­վի նոր Ազ­գա­յին ժո­ղով‚ ո­րը կար­տա­ցո­լի տվյալ պա­հին առ­կա տրա­մադ­րու­թյուն­նե­րը‚ ին­չի ար­դյուն­քում կս­տեղծ­վի նոր կա­ռա­վա­րու­թյուն։ Այ­սօր­վա գլ­խա­վոր խն­դի­րը հա­կաճգ­նա­ժա­մա­յին լուրջ‚ պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վո­րելն է։ Կլի­նի դա Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ‚ թե ա­ռանց նրա՝ քա­ղա­քա­կան կոմպ­րո­մի­սի խն­դիր է։ Փա­շի­նյանն այ­սօր ա­նըն­դու­նակ է ղե­կա­վա­րե­լու եր­կի­րը‚ խն­դի­րը Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը կո­լապ­սից փր­կելն է‚ ե­թե դա դեռ հնա­րա­վոր է։ Ի­հար­կե‚ այս­տեղ քա­ղա­քա­կան կամք է հար­կա­վոր ինչ­պես վար­չա­պե­տի‚ այն­պես էլ ընդ­դի­մա­դիր դաշ­տի քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից։ Ի­հար­կե‚ չի բա­ցառ­վում‚ որ ի­րա­վի­ճակն այն­քան ծան­րա­նա‚ որ Փա­շի­նյա­նի կար­ծի­քը չհարց­նեն։ Այս պա­հին կա­րող ենք նկա­տել‚ որ ՀՀ գոր­ծող վար­չա­պե­տը հույ­սը դնում է ինչ-որ հրաշ­քի վրա‚ և այդ հրաշ­քը‚ ինչ­պես ցույց տվե­ցին վեր­ջին շա­բաթ­նե­րը‚ բժշ­կա­կան դի­մակ­ներն են‚ ձեռ­քե­րը մա­քուր պա­հե­լը‚ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պա­հե­լը։ Եվ չէինք ա­սի‚ թե դա շատ հու­սադ­րող հրաշք է‚ ա­ռա­վել ևս‚ որ այդ կա­նոն­ներն այդ­պես էլ չփր­կե­ցին Փա­շի­նյա­նին կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լուց‚ ե­թե ի­հար­կե‚ հա­վա­տանք‚ որ նա ի­րոք վա­րակ­վել է։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4484

Մեկնաբանություններ