Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Քաղաքական տրյապկայի» ներկայացուցիչ՝ Чья бы корова мычала, а твоя бы молчала!

«Քաղաքական տրյապկայի» ներկայացուցիչ՝ Чья бы корова мычала, а твоя бы молчала!
19.05.2024 | 21:23

Այո՛, որոշ չափով համաձայն եմ սույն լուսավորյալի կարծիքի հետ: Բայց գոնե նրանք այս մասին չասեին ու չմոռանային իրենց մոտ անցյալը:
Ի տարբերությոն նախկինում իշխանածների, դուք՝ լուսավորյալներդ, զզվելի եք այնքանով, որ պաշտոնների համար «ծախվեցիք» Նիկոլին ու սկսեցիք ծառայել նրան:
Լուսավորյալ Դավի՛թ, նախկինների մի կողմ քաշվելու հետ մեկտեղ ձեր զզվելի, ծախու, իշխանատենչ, կարիերիստական մոլուցքով լծված, Նիկոլին սպասարկող, իսկ դրանից առաջ էլ, ըստ նույն Նիկոլի` Միշիկին սպասարկած, հակահայ Նիկոլի ազգակործան ծրագրերին մասնակից եղած, բարոյականությունից շատ հեռու ձեր ղեկավարն ու ուժը պետք է «ռադ» լինեք Բագրատ Սրբազանի կողքից ու չկեղտոտեք այն ձեր ներկայությամբ:
Լուսավորյալներիդ ներկայությունը Բագրատ Սրբազանի կողքին ավելի մեծ վնաս է հասցնում շարժմանը, քան նախկինները:
Ի դեպ, Նիկոլին «ծախվելուց» որոշ ոլորտներ լցված ձեր լուսավորյալներն Ալենի ասած «քաղաքական տրյապկա» Էդմոնի հրաժարականից հետո ինչու՞ չեն ազատվում պաշտոններից:
Թե՞ հիմա էլ Նիկոլի մոտ եք ընդդիմություն խաղում ու խաբում մարդկանց, որ ընդդիմադիր եք:
Խրուշչովի բառերով կարձագանքեմ՝ Чья бы корова мычала, а твоя бы молчала!

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ