«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես կշնորհի տարածաշրջանային «նայողի» կարգավիճակ

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես կշնորհի տարածաշրջանային «նայողի» կարգավիճակ
11.03.2024 | 08:26

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես ժամանակին կանխատեսելի էր, կրկին սկսում են մերձենալ, ընդ որում, մերձենալ այն աստիճան, որ ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես շնորհի տարածաշրջանի «նայողի» կարգավիճակը (տե‘ս ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի 7-րդ նստաշրջանի արդյունքում ընդունված հայտարարությունը. https://www.state.gov/joint-statement-on-the-u-s.../...

Թուրքիան սրանով տարածաշրջանում ստանում է ԱՄՆ-ի աջակցությունը, և Էրդողանի հեռանալու պահը ինչքան մոտենա, Թուրքիան այնքան կմոտենա ԱՄՆ-ին՝ ԵՄ անդամության խոստմամբ և թուրանական երազանքի ֆինանսական ու տնտեսական հիմքերը ամրացնելու ակնկալիքով։

Ռուս-թուրքական դաշի՞նք, սա ամենամեծ հիմարությունն է, որովհետև Ռուսաստանը Թուրքիայի համար փորձված «կով» է, իսկ Թուրքիան` փորձված «կթվոր»։

Այս երկուսը մի օր իրար պիտի ուտեն, ու դա տեղի կունենա ոչ այլ տեղ, եթե ո՝չ մեր տարածաշրջանում։

Ռուսաստանն էլ, ինչպես 1920 -ին, խաբված է իր էլիտաների կողմից, որոնք հազար տեղով սնվում են թուրքական ոսկիներով ու դավաճանում սեփական երկիրը, ինչպես Հայաստանում՝ ոմանք, որ պաշտպանում են բոլորի շահերը, բացի սեփական երկրից։

Դեռ այսօր ոմանք Բրյուսելում ու Վաշինգտոնում են փորձում «OK» ստանալ իշխանության գալու համար, իսկ ոմանք էլ՝ «Մոսկվայում»:

Հենց սրանք են բոլոր ժամանակների հայկական պետականությունների թշնամիները եղել ու մնում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7967

Մեկնաբանություններ