Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Այս անգամ թիրախում Մարտակերտի թանգարանն է

Այս անգամ թիրախում Մարտակերտի թանգարանն է
27.02.2024 | 18:22

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Այս անգամ ադրբեջանական վանդալների թիրախում հայտնվեց Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի թանգարանը։Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով է ոչնչացնում Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ