ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նվնվացող ազգերին, լավագույն դեպքում, ցավակցում են

Նվնվացող ազգերին, լավագույն դեպքում, ցավակցում են
18.08.2023 | 13:09

Արցախում շատերը դեռ միամտաբար հավատում են, թե մեր հարցին աշխարհը լուծում կտա, թե կհասկանան մեր ցավը և թշնամուն կստիպեն բացել ճանապարհը կամ նույնիսկ կճանաչեն Արցախի անկախությունը։

Չկա նման բան, չի կարող լինել, քանի որ քաղաքականությունը չի կարող բարոյականություն ու մարդասիրություն հասկանալ։ Աշխարհը առանձին վերցրած երկրներ են, որոնք նայում են իրենց շահերի տեսանկյունից։ Ո՞վ է ավելի ուժեղ և իրենց ավելի ձեռնտու, նրան էլ կաջակցեն։

Գրեթե 30 տարի շարունակ աշխարհը թեպետ կոչ էր անում հանել հայկական զորքը Արցախից, բայց ոչ մի գործնական քայլ չէր անում, քանի որ մենք ուժեղ էինք և կարողանում էինք խոսել, բանակցել աշխարհի հետ։

Եկավ մի առերևույթ թուրք և գործարքով քանդեց մեր երկիրը։ Բնական է, որ աշխարհը հիմա պիտի նույն կերպ նայի՝ արդեն ուժեղի տեղը փոխված։

Կարո՞ղ ենք մենք լինել ուժեղ և պարտադրել մեր ձգտումները։ Կարո՛ղ ենք, կարևոր է ունենալ կամք և ցանկություն։

Ու բոլոր այն մարդիկ, որոնք պիտի ասեն, թե չունենք ոչինչ, կամ որ ափսոս են մեր երեխաները, և վախենում են հնարավոր պատերազմից, ընդամենը Նիկոլի ապազգային ծրագիրը շարունակող մարդիկ են։

Մեզ հարգում են միայն ուժի գործոնով։ Լացող և նվնվացող ազգերին, լավագույն դեպքում, ցավակցում են՝ հետմահու։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3730

Մեկնաբանություններ