Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՈՒկրաինական պարտության տեսլականը կչափավորի ադրբեջանական ախորժակը

ՈՒկրաինական պարտության տեսլականը կչափավորի ադրբեջանական ախորժակը
20.06.2023 | 22:31

Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխեց վերջի սկզբնական փուլը: Առկա է դրա դրսևորման 3 գործոն. ուկրաինացի զինվորներն արդեն խմբերով են հանձնվում գերի (1), արձանագրվել են տեխնիկային հասցված վնասներ՝ հարձակման չգնալու նպատակով (2), հետախուզության ստորաբաժանման ղեկավար փոխգնդապետի մակարդակով ուկրաինական ՀԸ-երից մեկում խոսվել է Դոնբասի մի մասն ու Ղրիմը ռուսներին զիջելու գնով պատերազմն ավարտելու մասին (3):

Ուկրաինայի ԶՈՒ-ի՝ նախորդ տարվա աշնանային հարձակման հաջողությունն այլևս չի կարող կրկնվել, քանի որ ռուսների կողմից առանձին դիրքերի փոխարեն ռազմաճակատը դարձել է համատարած: Հույս ունեմ, որ ուկրաինական պարտության տեսլականը կչափավորի ադրբեջանական ախորժակն այստեղ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4751

Մեկնաբանություններ