ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 
  • Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Եվ միայն հոգու լեզուն տառասխալներ չի անում

    Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Եվ միայն հոգու լեզուն տառասխալներ չի անում

    03.01.2014| 14:40
    Այն լեզուն, որով մենք սիրում ենք, տարբերվում է լեզվից, որով մենք ատում ենք: Եվ, եթե գիտակցում ենք, որ կեղծավորության լեզուն տարբերվում է նաև ազնվության լեզվից, ուրեմն քանի՜ լեզվով ենք խոսում մենք՝ տաղանդավորներս: Եվ միայն հոգու լեզուն տառասխալներ չի անում: Երանի հոգով հանճարներին: Հոգու լեզվով խոսեք, հայե՛ր:
  • Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ինձ չսպասեք Ամանորին

    Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ինձ չսպասեք Ամանորին

    02.01.2014| 13:31
    Ներողություն, որ ձեր տուն չեմ գա ու չեմ համտեսի ձեր սեղանների՝ կոկորդիլոսի, հավի, խոզի, ոչխարի բդերը: Ով ինչ ուզում է թող ասի, բայց ես իմ ճիշտն ու սխալը ունեմ: Չեմ կարող ուրախ լինել հատկապես այս օրերին, երբ դրսում՝ քաղցած մարդիկ, ծերանոցներում՝ լքված իմ տատիկներն ու պապիկները աչքները սառած սպասում են իրենց որդիներին:
  • «Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

    «Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

    31.12.2013| 01:15
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
  • Ալինա ԴԵՐՁՅԱՆ. Ինչպիսին կլինի 2014 թվականը

    Ալինա ԴԵՐՁՅԱՆ. Ինչպիսին կլինի 2014 թվականը

    30.12.2013| 14:10
    Տարին կբերի թարմություն, ապագայի հանդեպ նոր հույսերի արթնացում, կլինի անկանխատեսելի և բարդ՝ բոլոր իմաստներով: Նոր գաղափարների զարգացման և մշակման ժամանակ է: Ամեն տեսակի նոր և ոչ սովորական աշխատաոճ կարող է բերել բավական լավ հետևանքներ:
  • Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Եվս երկու օր, և «ոտք կդնենք» Նոր տարի

    Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Եվս երկու օր, և «ոտք կդնենք» Նոր տարի

    29.12.2013| 19:08
    2013-ը հեռանում է՝ իր հետ տանելով իր մեջ ամփոփած մեր հույսերը, ուրախությունը, հիասթափությունը, ձախողումներն ու հաջողությունները: 2014 թվականը արդեն մոտ է, ևս երկու օր, և «ոտք կդնենք» Նոր տարի:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քաղաքական առևտրի սեղանին Արցախի հարցը խաղադրույք է

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քաղաքական առևտրի սեղանին Արցախի հարցը խաղադրույք է

    28.12.2013| 15:09
    Պարոն Նազարբաևի պես փորձառու քաղաքական գործիչը չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունն ունեն նաև իրենց հստակ տնտեսական արտահայտությունը և կշիռը: Տվյալ դեպքում արժե հիշել այն հանգամանքը, որ պարոն Նազարբաևի համար Արցախի հիմնախնդիրը նաև իր անձնական ձախողված միջնորդության հետ կապված հարց է:
  • Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Սև մարգարեություն

    Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Սև մարգարեություն

    27.12.2013| 13:38
    Անկախությունից հետո Երևանում էդպես էլ մետրոյի գոնե մի կայարան չբացվեց-չկառուցվեց: Թիֆլիսն ունի 22 կայարան, Երևանն էս 22 տարի է՝ 9-ը` Կարեն Դեմիրճյանից մեզ հիշատակ: Չգիտեմ, գուցեև սխալվում եմ, բայց անկախությունից առաջ Թիֆլիսն էլ մի 10-12 կայարան ուներ, իսկ հիմա` 22:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Թամաշայ ընկերներ» չեմ ունեցել ու չեմ ունենայ

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Թամաշայ ընկերներ» չեմ ունեցել ու չեմ ունենայ

    26.12.2013| 13:13
    Դիմագրքային (ֆեյսբուքեան) սիրելի ընկերներ։ Այս պահին որպէս ընկեր գրանցուած բոլոր 4 999 անձինք ինձ հետ ընկերագրուել են իրենց ցանկութեամբ ու կամքով։ Շնորհակալ եմ ու երախտապարտ․ դուք իւրաքանչիւրդ Ձեր աշխարհով հարստացրիք ինձ։ Այս պահին մոտաւորապէս նոյնքան մարդիկ (եւ աւելի) ընկերութեան առաջարկ են արել, բայց հայտնի պատճառներով ես չեմ կարողացել ընդառաջել (5000-ից աւել չի ընդունում) նրանց։ Այժմ բարեկամաբար դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց պատկերացումնեով (չեմ կարող ասել՝ համոզումով) կողմ են Մաքսային Միութիւն կոչուած երեք դիկտատորների հետ Հայաստանը կապելու դաւադրութեանը։ Խնդրում եմ դուք ինքներդ Ձեր ձեռքով հանեք ինձ Ձեր ընկերների ցանկից։
  • Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իսկ պատգամավորը գոմից ու կնոջը սիրելուց է խոսում

    Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իսկ պատգամավորը գոմից ու կնոջը սիրելուց է խոսում

    25.12.2013| 12:55
    ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, փոխանակ հարց բարձրացնի, թե ի՞նչ կալորիականությամբ գազ են մեզ վաճառում, գոմից ու կնոջը սիրելուց է խոսում: Իսկ իրականում պետք էր հստակ ճշտել՝ ինչո՞ւ է գազն այսքան վատ, այնքան վատ, որ երբեք այսպես չի եղել: Եթե ռուսները մեզ ցածր կալորիականությամբ գազ են վաճառում, նշանակում է մենք առնվազն 30% ավելի ենք վճարում մեր ծախսած գազի դիմաց:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Եթե Տիգրան Մեծն առաջնորդվեր «գույք պարտքի դիմաց»-ի քաղաքականությամբ

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Եթե Տիգրան Մեծն առաջնորդվեր «գույք պարտքի դիմաց»-ի քաղաքականությամբ

    24.12.2013| 13:25
    Երբ Տիգրան Մեծը թագը Գնեոս Պոմպեոսի ոտքերի տակ էր դնում, նա այն Տիգրանն էր, որ բազմիցս ջարդել էր հռոմեական բանակները: Բայց այս քայլով, միևնույն է, չնվազեց հռոմեացիների համակրանքը մեր Արքայից արքայի նկատմամբ, որովհետև թշնամին միշտ էլ ներքին հարգանքով է լցված այն հակառակորդի նկատմամբ, ով իր կյանքով և գործով ամեն ինչ է արել իր հայրենիքը շենացնելու ու հզորացնելու համար: