Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ հավատը պակասում է

Երբ հավատը պակասում է
14.09.2024 | 00:15

Աստծո կանչը

Սեպտեմբերի 14

Տեր, հավատում եմ, օգնիր իմ

Անհավատությանը (Մարկ. Թ. 24):

Մարդկային սրտի աղաղակը իրապես արտահայտում է` իրեն հույժ անհրաժեշտ հավատի կարիքը, ինչպես պարզ արտահայտում էր այս աղաղակը, որ Ինձ ուղղվեց` երբ Ես երկրի վրա էի: Այս արտահայտությունը ցույց է տալիս հոգու առաջադիմությունը:

Երբ մարդը ճանաչում է Ինձ ու Իմ զորությունը, Ճանաչում է Ինձ` իբրև Օգնող ու Փրկող, այդժամ այդ հոգին օրը օրին, ավելի ու ավելի է հավատում Ինձ: Միաժամանակ այդ հոգին ավելի գիտակից դառնալով` տեսնում է Ինձ վրա ունեցած բացարձակ վստահության իր պակասը:

«Տեր, հավատում եմ. օգնիր իմ անհատությանը»: Այս է հոգու առաջադիմությունը: Նախ առաջ եկած հավատք, ապա աղաղակ` էլ ավելի հավատքի, աղաչանք` հաղթահարելու ամեն տեսակ անհավատության արտահայտություն և ամեն տեսակ վստահության պակաս:

Այդ աղաղակը լսվեց: Այդ աղոթքը անպատասխան չմնաց: Առավե՛լ հավատք և միաժամանակ էլ ավելի՛ զորություն տրվեց հայցողին` տեսնելով, որ օրը օրին պակասում է իր վստահությունը:

Իմ զավակներն ընտրում են առաջ գնալու ա՛յս ճանապարհը և հանգրվանից հանգրվան անցնելով` ավելի՛ են մոտենում Ինձ:

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ