38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գրո՞ւմ ենք, թե՞ խոսում ենք

Գրո՞ւմ ենք, թե՞ խոսում ենք
25.07.2012 | 14:14

Երբ առաջին անգամ այս հարցը տվեցի ինձ` հիշեցի, որ երեխա ժամանակ իմ մեջ տպավորվում էր մեծահասակ բարեկամներիս ու հարազատներիս ձայնը (հետո հասկացա, որ, օրինակ, եթե թութակը լսի հավի կչկչոց, հավի նման կխոսի): Ընդօրինակում էի հարևաններիս, բարեկամներիս, հարազատներիս ձայնը, հիմա շատ եմ նկատում, որ այս մարդը բարկանում է իր հոր կամ մոր ձայնով ու ձևով...

Ի՞նչ է գրականությունը:
Մի հարյուր տարի առաջ պատմություն պատմելը հրաշալի շնորհ ունենալու արգասիք էր ու պատմությունները բովանդակություն էին ստանում հենց պատմողների կողմից: Այս ամենը նկատելի ապացուցվում է արևելյան սիրավեպերի ուսումնասիրությամբ: Գուսանները պատմում էին «Քյոռօղլի», «Աշուղ», «Ղարիբ»... ու համով էին պատմում:

…Էդ հետո, երբ գիր ճանաչեցինք, ազգովին որոշեցինք գրող դառնալ (բայց, ի հեճուկս շատերի, կա նաև այս բառի ոչ գրելու հետ կապ ունեցող տեսակը, ինչը շատերին մղեց պոետ (շատ լավ պուպուշ բառ է) դառնալու:
ՈՒրեմն, գնում ես դպրոց, սովորած բառերի քանակն օգտագործելով, դառնում պոետ (կներեք հեգնախառն մտորումներիս համար):
Հետո բանասիրական (այ, իրենք ավելի պոետ են երևի), հետո ասպիրանտուրա (արդեն ավելի պոետ):
Հետո մի քանի գիրք-միրք ես հրատարակում ու պոետ ես ալամաշխարհային:

Իրականում արդեն մոտ երկու հարյուր տարի է` մենք հեռացել ենք դինամիկ հանգերով նկարագրելուց, խոսելուց, մտածելուց ու բան փոխանցելուց:
Պոեզիան դարձել է գիտամշակութային երևույթ,
կա ձև` ոնց գրել,
կա` ինչպես սկսել,
կա` ով ինչքան տարի հետո կդառնա,
կա գուրու (Հայաստանում բոլորը ուզում են սեփական վերնատուն ունենալ):
Կան հետնորդներ,
կան ավելին, քան նկարագրվածներն են:

... Իրականում մի տեղ մի սարի վրա մի հովիվ Աստծո հետ է խոսում ու դրախտի սոխակ է:

Մեղավոր չեն էսօրվա գրականությամբ շատ զբաղվողներ-գրականագետները, լրագրողները, լեզվահոգեբաններն ու էզոթերիկները, հոգեվերլուծողները (աստվածողորմի Դալիին ու Բրետոնին ` դեռ շատ կհիշենք նրանց հոգեվերլուծվածներս):
Ի՞նչ է արտաբերելը, ինչ կապ ունի դիկտացիան, ի՞նչ կապ ունի պոեզիայի հետ, ի՞նչ կապ ունի շնչառությունը բայերի կառուցման ու տեղադրման հարցում, ինչո՞ւ են քիչ գոյականները, կամ ինչո՞ւ է պոեզիան էսօր ավելի եսակենտրոն:
Քսան տարի է` մենք և երիտասարդ սերունդը լսում ենք Չակ Նորիսին, Վանդամին ու էլի ֆիլմեր թարգմանող` քթի մեջ խոսող ռուսերեն, որը եկավ փոխարինելու 200 տարի Հայաստանում գոյություն ունեցող ռուսերենի` հզոր, սերնդեսերունդ արտաբերված հնչունային դաշտին: «Эдьик- ը стадьиони дьиректор»- ն է սինալոգիզմը դրա ապացույցն է:
Հիմա էլ մեր հայ կինո թարգմանողների արտաբերած արտասահմանահայերենն ենք լսում:
Այն, ինչ լսում ենք, այդ ենք խոսում (էդպես էլ պիտի լինի, բայց մեր հարազատներն ու ծնողները մեզ իրենց արտաբերումն են նվիրել)։
ՈՒրեմն, եթե ասել հայ պոեզիա, իհարկե, սակարկելի է, բայց պոեզիան պիտի հայերեն ասվի:
Չկա հայերեն պոեզիա, քանի որ չկա հայերեն մեր միջավայրում:
Մենք այն չենք լսում... արդեն չենք էլ կարող, եթե չկամենանք այդ անել։
Մի հարյուր տարվա մեջ Ալան Պոյից մինչ Կոելյո լսած ու սերտած ազգը գիտի՞ արդյոք իր հայերեն երգերը, տաղերը, շարականները:
Թե՞ այդ թանգարան է օտար այցելուների համար:
Կա՞ կանոն պոեզիայի: Թե՞ գրել է պետք, թե՞ մի գուցե պետք է համաձայնվել, որ այն էկլեկտիկան, որին ասում ենք կանոն, նման է մեծ ճանապարհային ավարի:
Էն էլ հարյուր տարեկան է ընդամենը:
Ցավով պիտի նշեմ, որ հայ մշակույթն իր արմատներից զրկվել է, ինչը ենթադրվում է լինել ընդամենը հարյուր տարվա մշակույթ ունեցող ազգ, էն էլ, եթե անկեղծ լինենք, մենք ուրեմն կիսագրագիտության ենք հավակնում, քանի որ մեզ չենք ճանաչում (սա մի մասի համար երևի):
Մենք պիտի ակունքներ գնանք ու մտածենք, ոչ թե` Կոելյոն քանի տարեկան է ու քանի սիրուհի ունի, այլ Տաթևացու «Հայր մերի» մեկնությունը կամ «ՈՒրբաթագիրքը» ինչ մասին են, որովհետև մենք հնամենի ազգ ենք ու ամպի չափ մշակութային արժեքներ ունենք:
Մի ժամանակ Դանթեն իր գործը գրելիս երազում էր, որ արտասանեն, հիմա երազում են, որ կարդան:
Մի ժամանակ, երբ գրել ու կարդալ չգիտեր մարդը, ամեն ինչ արտասանվում էր ու մարդկանց միջի աղմուկը սակրալ արժեք չէր:
Ֆրանսիական հեղափոխությունն ու հեղափոխականությունը թեքեցին մարդուն դեպի պոռթկում ու խիզախում...
Բայց ո՞րն է դա այսօր` անհատ լինե՞լը: Ո՞րն է իրական արժեքը: Արմատը, շրջապատը տեսնելն ու համեմատվե՞լը, ինչը մենք խազագրերի նման կորցնում ենք:
Ի՞նչ են ասում գրողները:
Սոցիալական արդարության, սիրո քաղաքականության, ազգասիրության, ծնողի (քիչ եմ հանդիպել որ մոր մասին բան գրեն այսօր), երեխայի մասին:
Ո՛չ այս, ո՛չ այն հարցնում են` այս ամենից, որի մասին ինչքան ասենք ու դա դառնում է բանաստեղծությունը:

Ասում են` պետությունը պիտի օգնի, որ մենք Իսահակյան դառնանք կամ Սևակ.... իր` մեր բերանին մոտիկ քաղաքականությամբ...
Մի գուցե մեր ներսը նայենք:


Ռուսական ստեղծագործական սոցցանցերում արդեն սարքել են չափորոշիչներ, բանաստեղծ, շանսոնիեր, հանգավորող стихо плетения, հանգերով իրար հետ խոսողներ ու պլեյ կաստերներ (սրանք մի երաժշտություն գրում են ֆայլի վրա, տակը գրում են` ինչ-որ զգում են):
Դարակներ են:
Ոչ մեկը հանգավորողին չի ասում` դու վատ պոետ ես, ասում է` արա, դրա մեջ լավ բան արա (ախր ժողովուրդ աշխարհը գրել գիտե):
Նաև ոչ մեկը չի ասում` դու վատ շանսոնիե ես, որովհետև պոետը, իրոք, շատ վատ շանսոնիե է:
Ես միայն ուրախ եմ, որ մարդիկ իրար բամբասելու, թմրադեղեր օգտագործելու կամ ման գալու փոխարեն գրեն ու սիրեն պոեզիա իրենց չափով (մեկ է, էսօրվա երդում ուտողները, թե Ռեմբո են հասկանում, մի քիչ չափազացնում են երևի):
ՈՒղղակի կան տարբեր մակարդակի հասկացողներ ու անողներ: Այսքանը։

Ի դեպ, հայ կերպարվեստն արդեն օտարամոլության ու այլընտրանքային աղերսից դուրս է գալիս...
Գրածը որևէ մեկի հետ կապ չունի, որևէ խմբի, անհատի, անձի ու ուղղության գրողի: Իմ մտորումներն են, ենթակա չեն քաղաքական և այլ կարգի շահարկումների:


Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ
քանդակագործ

Դիտվել է՝ 61749

Մեկնաբանություններ