ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երբ խոչընդոտում են յուրայինները

Երբ խոչընդոտում են յուրայինները
23.04.2023 | 09:23

Ամենաանելանելի թվացող իրավիճակում անգամ ելք գտնվում է, եթե լիովին հուսալքված ու հանձնված չես բախտի քմահաճույքին, եթե շարունակում ես հետամուտ լինել քո նպատակին: Այս ընթացքը, սակայն, առավել դժվարին է դառնում, երբ քեզ խանգարում են ներսից ու կողքից, երբ քեզ հատուկ՝ նենգ մտայնությամբ մոլորեցնում են ու խաբում, փորձելով քեզ ավելի «դյուրամարս» դարձնել թշնամու եւ նրա կամակատարների համար:

Ահա՝ ներկա ծանրագույն կացության մեջ Արցախը ջանում է իրացնել ինքնորոշման իր իրավունքը, որ ելք ու փրկություն է խոստանում. միջազգայնորեն ճանաչված այդ սկզբունքին, իրոք, կարելի է ապավինել և հասնել հաջողության հետևողական պայքարի շնորհիվ: Այդ ճանապարհով են բազում երկրներ ստացել իրենց անկախությունը: Տեսեք, թե աշխարհի քաղաքական քարտեզն ինչպես է հետզհետե դառնում ավելի գունագեղ: Թշնամին խոչընդոտում է այդ պայքարին իրեն հասու բոլոր միջոցներով, և դա սպասելի տհաճ օրինաչափություն է: Սակայն բազմակի տհաճն ու արտառոցն այն է, որ ազատության քո պայքարին խանգարում են յուրայինները. ՀՀ իշխանություններն առավել նենգաբար են խոչընդոտում Արցախի ինքնորոշմանը, քան բուն թշնամին: Եվ դա անում են քարոզչական խաբեությամբ, դիվանագիտական մութ քայլերով, թշնամու հետ սինխրոն գործակցությամբ և այլն: Եվ դա անում են գրեթե ամեն օր, այս օրը նույնպես վկա. Տեսեք ու լսեք, թե ինչ է բարբաջում ՀՀ քաղաքական գլխավոր ստահակը Արցախի ինքնորոշման դեմ: Բայց, փառք Աստծո, նրա ճամարտակությամբ չէ մեր կյանքը առաջ շարժվում. Արցախն ունի ինքնորոշման իրավունք, հանուն դրա իրացման պետք է պայքարել համախումբ՝ ճանապարհին վերացնելով բոլոր խոչընդոտները՝ ներսից լինի, թե դրսից:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ