Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ասում են...

Ասում են...
24.07.2009 | 00:00

...թե Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ լրջորեն անհանգստացած է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ` օր օրի աճող բիզնես-հետաքրքրությունների իրողությամբ։ Մոսկվայի թիվ մեկ հայ մեծահարուստին խիստ նյարդայնացնում է այն, որ Երևանի կոնսերվատորիայի նախկին ռեկտորն ու Հայաստանի մշակույթի նախկին նախարարը 180 աստիճանով փոխել է գործունեության ոլորտն ու փորձում է բիզնես-դաշտում հավասարը հավասարի պես ոտք մեկնել իր հետ, ով այս տիրույթում վաղուց «շուն է խեղդել»։ Ասում են նաև, թե Արա Աբրահամյանը, Կրեմլում իր ազդեցիկ կապերն օգտագործելով, ձգտում է օր առաջ հասնել այն բանին, որ Ռուսաստանի քաղաքական, պետական վերնախավը ներկայացնող որոշ երևելիներ «նստեն» Հայաստանի բարձր ղեկավարության ականջին` բարեկամաբար գլխի գցելով, թե վաղուց ժամանակն է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան ունենալ։

Դիտվել է՝ 2510

Մեկնաբանություններ