-
16.01.2013|
13:46
1992 թ. հրապարակվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակները» գիրքը: Անցյալ տարի նրա եղբորը դիմել են անգլիացիները` արտոնություն ստանալու գիրքն անգլերեն հրատարակել Լոնդոնում: Անգլիացիները ստացել են գիրքը տպագրելու համաձայնությունը մեկ խնդրանքով` տիտղոսաթերթին պետք է նշվի, որ գրքի տպագրությունը նվիրվում է Արցախյան շարժման 25-ամյակին:
-
15.01.2013|
16:39
Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող մի շարք կայքեր պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների: Բոլորովին վերջերս հակերային հարձակման է ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը: Նախաձեռնությունը հարևան Ադրբեջանինն է: Հայկական իրականությունը հավանաբար նրանց սրտով չէ:
-
15.01.2013|
12:33
Հայաստանի թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
-
15.01.2013|
12:01
Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց դերասանուհի, արձակագիր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ «Տագնապ» վեպը: Գրողների տանը կայացավ գրքի շնորհանդեսը: Տարբեր մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին: Առանցքում, սակայն, «Էրոտի՞կ վեպ է, թե՞ էրոտիկ չէ» հարցն էր:
-
14.01.2013|
18:18
«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 18-ին, ժամը 13:00-ին կցուցադրվի «Սառցե թագուհին» (3D) մուլտֆիլմը, որից գոյացած ողջ հասույթով ձմեռային հագուստ և կոշիկներ կգնվեն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար: Եվ ոչ միայն. այցելուների ակտիվ մասնակցության շնորհիվ նույն մանկատան 50 սաներ հնարավորություն կստանան անվճար դիտելու մուլտֆիլմը:
-
14.01.2013|
15:43
Արկադի Սևումյանը իտալական «Սեկո» ընկերության ներկայացուցիչն է Ռուսաստանում: Հաջողակ գործարարը խոսում է վեց լեզվով, երեք որդիների հայր է, և միշտ երազել է դառնալ նկարիչ:
-
14.01.2013|
14:25
Լավագույն դրամատիկական ֆիլմ Է ճանաչվել «Արգո» կինոժապավենը` նվիրված 1979-ին Թեհրանում տեղի ունեցած իրադարձություններին:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Դենիել Դեյ Լյուիսը «Լինքոլն» ֆիլմում, իսկ լավագույն կին դերասան է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թիրախ համար մեկ» ֆիլմում խաղացած դերերի համար:
-
12.01.2013|
22:14
Եվրատեսիլի պաշտոնական կայքը` «Eurovision.tv»-ն, տեղեկացրել է, որ 2013-ին Հայաստանը մրցույթում վերստին կարող է ներկայացնել Սիրուշոն, ով 2008-ին Հայաստանին ամենաբարձր` չորրորդ տեղն է բերել Եվրատեսիլում:
-
12.01.2013|
22:12
Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը սպառել է իրեն` գտնում է 2002 թվականից մրցույթի համահեղինակ կազմակերպիչներից մեկը` Ռայմոնդ Պաուլսը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրաժարվում է մրցույթի կազմակերպական աշխատանքներին մասնակցելուց, այժմ հրաժարվում է նաև մրցույթի ժյուրիում լինելուց:
-
12.01.2013|
16:15
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հունվարի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման համաձայն` 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին: