«Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը»՝ Փարիզում գործող Արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի կազմակերպած համաժողովում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի, հաղորդում է հայկական կողմը:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում վեց շաբաթյա ռազմական գործողությունների մասին, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մաասի հանդիպման գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:
Լեռնային Ղարաբաղում պատերազամից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է ապստամբների «ռազմական խնամակալության» ներքո և շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանությունից դուրս կնետվի», հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։
ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում՝ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։