-
06.12.2012|
10:58
Ֆիլիպինների հարավային շրջաններում մոլեգնող «Բոֆա» կոչվող թայֆունի հետևանքով 325 մարդ է մահացել։ Նրանց մեծ մասը կա՜մ խեղդվել է, կա՜մ մնացել տապալվող ծառերի տակ։ Փրկարարները զգուշանում են, որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել։ Տարերքից ամայացած շրջաններում անհետ կորածների թիվը հասնում է հարյուրների։
-
06.12.2012|
10:56
Նախագահական պահակախումբն ամբողջությամբ իր վրա կվերցնի Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի նստավայրի պահպանությունը։ Ինչպես այսօր հաղորդում են տեղի լրատվամիջոցները, առաջիկայում պահակախմբի անդամները կփոխարինեն ներքին գործերի նախարարության ուժերին, որոնք այդպես էլ չկարողացան վերականգնել կարգուկանոնը նախագահական նստավայրի մոտ։
-
05.12.2012|
11:51
Նախկին սենատոր, հանրապետական Չակ Հեյգելը մտել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուների ցանկի մեջ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ։
-
05.12.2012|
11:49
Սիրիական զորքերն ազատագրում են Դամասկոսի՝ ապստամբների կողմից գրավված շրջանները։ Կառավարական ուժերը մտել են Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա գտնվող Խարաստա բնակավայր և վերցրել հսկողության տակ։ Մարտեր են ընթանում Դումա քաղաքի գրավման համար։
-
05.12.2012|
11:47
Կահիրեում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և նախագահական նստավայրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ հանրահավաքը ցրելու նպատակով։
-
04.12.2012|
22:17
Դամասկոսից 20 կմ հյուսիս գտնվող գյուղերից մեկի դպրոցի վրա ընկած արկի հետևանքով 8 աշակերտ և ուսուցիչ է մահացել։ Սիրիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են հերթական ահաբեկչությունը խաղաղ բնակչության նկատմամբ։
-
04.12.2012|
12:56
Այսօր Եգիպտոսի միացյալ ընդդիմությունը կկազմակերպի երթ դեպի նախագահական նստավայր։ Տասնյակ կուսակցություններ մտադիր են երեկոյան բողոքի ցույց անցկացնել իսլամիստների վարած քաղաքականության դեմ։
-
04.12.2012|
12:54
ԱՄՆ-ն զգուշացնում է Սիրիայի կառավարությանը, որ եթե վերջինս որոշի կիրառել քիմիական զենք սեփական ժողովրդի նկատմամբ, ապա ստիպված կլինի պատասխանատվություն կրել նման գործողությունների համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա անդրադարձել է այդ թեմային, քանի որ ամերիկյան հետախուզությունը Սիրիայի քիմիական զենքի օբյեկտներում արձանագրել է որոշակի ակտիվություն։
-
04.12.2012|
12:53
Սլովենիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց։
-
04.12.2012|
12:49
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում սիրիական հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել։