-
22.12.2020|
00:59
Մեկ անգամ չէ, որ ՌԴ ղեկավարը հայտարարել է, թե հոկտեմբերի 19-ին ավելի լավ փաստաթղթով պատերազմը դադարեցնելու առաջարկ է արել Փաշինյանին և մերժում ստացել։ Հիշեցնենք, որ այդ առաջարկում չի եղել Շուշին հանձնելու հարցը, պետք է հանձվեր 5, հետո 2 շրջան և փախստականները վերադառնային Շուշի։
-
21.12.2020|
23:45
Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխիք՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նրանք վտանգում են իրենց կյանքը, այլոց խաղաղ կյանքի ապահովման համար», - ասել է Պուտինը:
-
21.12.2020|
23:39
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հետաքրքրել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի՝ ադրբեջանական սփյուռքի հետ ենթադրյալ կապերի տեղեկությունները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
21.12.2020|
23:37
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:
-
21.12.2020|
14:26
Real Tribune-ի լրագրող Ալինա Սերյոգինան հոդված է հրապարակել Դադիվանք վանական համալիրի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է տարածքը երկար ժամանակ արոտավայր ծառայել անասունների համար, և միայն տաճարի՝ Արցախի վերահսկողության տակ անցնելու ժամանակ է, որ միանգամայն վերականգնել է երբեմնի վեհությունը:
-
21.12.2020|
14:23
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ի տարբերություն իր նախորդների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի, Թուրքիայի հարցում պետք է այլ քաղաքականություն որդեգրի՝ գրում է New York Post թերթը։
-
21.12.2020|
14:19
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը խոսել է Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին՝ պատասխանելով «Զինուժ» հեռուստածրագրի հարցին, թե ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը կարո՞ղ է ՀՀ ինքնիշխանության կորուստ նշանակել։
-
21.12.2020|
14:15
«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է Իրինա Ալքսնիսի հոդվածը: Նշվում է, որ New York Times- ը հրապարակել է ԱՄՆ ՊՆ նախկին նախարար (2006-2011) Ռոբերտ Գեյթսի խոսքը՝ ժամանակի մարտահրավերներին համապատասխան ամերիկյան արտաքին քաղաքականության պահանջվող նորացման մասին:
-
21.12.2020|
14:11
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն ասել է, որ կիրակի գիշեր Բաղդադի դիվանագիտական Կանաչ գոտու վրա հրթիռային հարձակումը «ահաբեկչություն» է, որը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունը:
-
21.12.2020|
10:30
Հայաստանի հարավում ցուցարարները վերջին օրերին փակում են ճանապարհները և կառավարությունից պատասխան են պահանջում: Նրանք բողոքում են, որ ադրբեջանցի զինվորականները պատերազմի արդյունքներով առաջ են գալիս դեպի հին սովետական սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: