ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոսկեպարն էլ, Գորիսն էլ, Սևանն էլ պետք է պահվեն Երևանի այն կետից, որտեղից հրաման է արձակվում

Ոսկեպարն էլ, Գորիսն էլ, Սևանն էլ պետք է պահվեն  Երևանի այն կետից, որտեղից հրաման է արձակվում
23.03.2024 | 13:57

Ասում են` ոսկեպարցիները դուրս չեն գալու, պահելու են իրենց գյուղը։

Նախ` Ոսկեպարը ոսկեպարցիներինը չի, Երևանն էլ երևանցիներինը չի, Գորիսն էլ գորիսեցիներինը չի։ Բոլորն էլ Հայաստանինն են, ու տեղի ապրողն ընդամենը ապրում է Հայաստանի այդ քաղաքում, գյուղում, ավանում։

Ու Ոսկեպարը ոչ թե Ոսկեպարի ապրողները պիտի պահեն, այլ՝ ՀՀ բանակը։ Իսկ բանակի հրամանները գալիս են Երևանից, ուրեմն Ոսկեպարն էլ, Գորիսն էլ, Սևանն էլ պետք է պահվեն Երևանի այն կետից, որտեղից հրաման է արձակվում։

Ու ամենամեծ սխալն էն է, որ երբ Նիկոլը գնացել էր ոսկեպարցիներին համոզելու, նրան չեն ասում`

այ ընկեր, Ոսկեպարում էս պահին ապրողը չի որոշելու էդ գյուղն ումն ա։ Ոսկեպարի` որպես ՀՀ գյուղի, վրա իրավունք ունի ՀՀ ցանկացած քաղաքացի։

Կասեի՝ ցանկացած հայ, բայց էդ հարցում թեթև վիճարկելու տեղ կա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ