Հարց. բոլորը նորից ցուցակների են անցել, ուրեմն որոշվա՞ծ է։
Վերևի՞ց ։ Էլի՞։
Բա տղերքն ու աղջիկներն իրար խառնված ինչի՞ պիտի ցուցակներ հրապարակեին ու նույնիսկ ցուցակում մարդ մտցնելը բացատրեին, թե «իրեն լսելու կգան, բա ի՞նչ անենք»: Այսինքն, մարդաքանակ կապահովվի, մասովկա: Դե, բեմերին մասովկա է պետք, լսող, քայլող:
Նոլիկնոցին էդպես հաղթել ցանկացողներին հաջողություն եմ մաղթում և էլի մնում բոլորից հեռու։
Կազինոյում խաղալով՝ կազինոյին չեն հաղթում, այլ՝ միմյանց՝ կազինոյին մե՜ծ օգուտներ տալով, կազինոյի օրենքներն էլ, դրվածքն էլ նույնն են մնում։
Էհ, թքած։ Որտեղ կտրավ կապը։
Женитесь, топитесь , Севан пока рядом.
Կարեն Ավագյան
27.09.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |