ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կրթվել, շատ աշխատել ու քիչ խոսել և, ամենակարևորը, զինվել, եթե խաղաղություն ենք ուզում

Կրթվել, շատ աշխատել ու քիչ խոսել և,  ամենակարևորը, զինվել, եթե խաղաղություն ենք ուզում
28.09.2023 | 12:55

Ամբողջ 30 տարի մեր արժեհամակարգը այլանդակեցին, ինչպես կարող էին։ Փոխանակ հայրենատեր դաստիարակելու ու ամեն ինչ անելու, որպեսզի մեծ ներգաղթի պայմաններ ստեղծվեին, արեցին ամբողջովին հակառակը։ Հայը պառակտվեց, իրար ատելը դարձավ սովորական երևույթ, սկսեցին պաշտել ներմուծվող «իդեալներ», որոնք մեզ հետ ամենևին առնչություն չունեին և չունեն։ Մեր օրերում, երբ աշխարհն է փոխվում մեծ ցնցումներով, մենք կրկին պատրաստ չենք, հույսներս դրել ենք ուրիշների վրա։ Ոչ սեփական արժեհամակարգով, ապավինելով օտար երկրների «բարի ցանկություններին»՝ արևի տակ, որպես տեսակ, դժվար տեղ ունենանք։ Վստահ եմ, որ շատ քչերն են պատկերացնում թե ինչ խորության կեղտի մեջ ենք։ Մեր արժեհամակարգը պետք է վերականգնվի. կրթվել, շատ աշխատել ու քիչ խոսել և, ամենակարևորը, զինվել, եթե խաղաղություն ենք ուզում։

Արմեն Բաղդասարյան

Դիտվել է՝ 3186

Մեկնաբանություններ