Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Կապ չի ունենա, թե քանի հազար տարվա պատմություն ունես՝ թանգարաններում պահված

Կապ չի ունենա, թե քանի հազար տարվա պատմություն ունես՝  թանգարաններում պահված
25.04.2023 | 21:22

Արդյո՞ք ԽՍՀՄ-ը մեր մեծ Հայրենիքն էր։ Այո, որովհետև այդ Հայրենիքի համար հայ ժողովուրդը քրտինք և արյուն է թափել, իսկ դրանք անուրանալի բաներ են։

Ինչո՞վ է տարբերվում Հայրենասիրության զգացումը հայի մոտ ԽՍՀՄ-ից դարեր առաջ, ԽՍՀՄ-ի օրոք և ԽՍՀՄ-ից հետո։ Ոչ մի բանով, դրանք շարունակական և անբաժանելի մասեր են։

Օրերս ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ խորհրդահայ հենասյուների վրա անկախ պետական գիտակցություն ստեղծելը մոլորություն է, և մեզ պետք է ՀՀ հայրենասիրության նոր մոդել։ Հիմա՝ եթե վաղն այդ մոդելը ներդրվի, ապա 10 տարի հետո եկող սերնդի գիտակցության և սրտի մեջ ամրագրվելու է, որ Հայաստանը 10 տարեկա՞ն է և 10 տարվա ժառանգությու՞ն ունի։ Եվ կապ չի ունենա, թե քանի հազար տարվա պատմություն ունես՝ թանգարաններում պահված։ Կապ կունենա այն, որ մարդկանց գիտակցության մեջ և սրտերում մենք ընդամենը 10 տարեկան ենք։ Իսկ եթե 10 տարեկան ես, ուրեմն, դեռ երեխա ես, ոչ մի բանի չպետք է խառնվես, պետք է խելոք նստես ու հնազանդվես հարևան փորձառու մեծահասակների կամքին։

Այ, այսպես է Արևմուտքը ժողովուրդներ վերացնում աշխարհի երեսից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2834

Մեկնաբանություններ