Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Միացյալ Թագավորության և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ

Միացյալ Թագավորության և Հայաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ
17.02.2021 | 22:11

Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ։

Բրիտանիայի դեսպանության նոր գրասենյակի բացման առթիվ արված թվիթերյան գրառման մեջ նա նշել է. «Շատ ուրախ էի այսօր պաշտոնապես բացել Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ հաստատելով, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ մեր ժողովուրդների միջև կապերը կարող են է՛լ ավելի ամրապնդվել»:

Դիտվել է՝ 4477

Մեկնաբանություններ