38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիան հայտարարում է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են

Թուրքիան հայտարարում է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են
29.12.2020 | 13:55

Թուրքիայի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են:

«Հայ զինված տարրերի հարձակումները, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և նահանջել, Ադրբեջանի զինված ուժերի դեմ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է», - ասվում է հաղորդագրությունում: Ադրբեջանի ՊՆ հայտարարել էր, թե դեկտեմբերի 27-ին հայկական զինված խումբը հարձակվել է ադրբեջանական զորքի վրա, սպանվել է 1 ադրբեջանցի և 6 հայ զինծառայող։


Հայկական կողմը հերքել է տեղեկությունը՝ պնդելով, որ նշված ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։


Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Պաշտպանության բանակը Ադրբեջանի հայտարարությունը քարոզչական սադրանք որակեց։
ՌԴ ՊՆ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ճշտում են Հադրութի շրջանում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը: ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարեց, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Դիտվել է՝ 5993

Մեկնաբանություններ