Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս խնդիրների վրա աշխատում են ամենօրյա ռեժիմով։
«Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,- նշեց նա։