Ռուսաստանն ու Իսրայելը Սիրիայում շահերի բախում չպետք է ունենան՝ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Սիրիայում մենք տարբեր նպատակներ ունենք: Իսրայելի ուժերը կանգնած են ի պաշտպանություն իմ ժողովրդի և իմ երկրի: Ռուսաստանն այլ նպատակներ ունի, և դրանք չպետք է բախվեն»,- ասել է Նեթանյահուն: Նա ընդգծել է, որ չի ցանկանում վերադառնալ Մոսկվայի հետ դիմակայությանը, որը գոյություն ուներ սառը պատերազմի ժամանակ: Նեթանյահուն նաև ակնարկել է, որ Իսրայելը նախընտրություններ չունի Սիրիայի ճգնաժամի լուծման մոտեցումների հարցում: