Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում պարետային ժամ է հայտարարվել։ Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ լայնածավալ արշավ է սկսվել՝ տեղեկացնում է Milliyet թերթի կայքը։ Հատուկ գործողությունը մեկնարկել է այսօր առավոտյան, մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները։ 4 կետում տեղի ունեցող գործողությանը երկնքից աջակցություն են ցուցաբերում 2 ուղղաթիռներ, բարձրահարկերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել: Երեկ սպանվել էր երկու զինծառայող՝ նրանք տնից դուրս էին եկել՝ իրենց զորամիավորումներ գնալու։ Միջադեպից հետո քաղաքացիներին արգելվել է տներից դուրս գալ, արգելքի մասին հայտնել են քաղաքում շրջող ոստիկանական մեքենաներից ու մզկիթների բարձրախոսներից։