The Moscow Times-ի փոխանցմամբ` Անկարան առարկություն է հայտնել, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում իր սահմանների մոտ` Սիրիայի տարածքում: Նախագահ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, թե Թուրքիան «թույլ չի տա, որ ահաբեկությունն արմատներ ձգի» իր սահմանների մոտ կամ այնտեղ «փաստի առաջ կանգնեն»: Թուրքիան նմանատիպ հայտարարություններ է անում Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններ սկսելու հաջորդ օրը: Մոսկվայի նոր քաղաքականությունը անհարմար դրության մեջ է դրել Անկարային, որը վաղուց պահանջում է, որ Սիրիայի նախագահը հեռանա: