Ռուսաստանի ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների՝ լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններին ռուսական զինվորական ստորաբաժանումների մասնակցություն չի նախատեսվում»,- հայտարարել է պաշտոնյան։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնողները չեն մեկնելու Սիրիա՝ կռվելու։