Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սիրիա ռուսական ավիացիա ուղարկելու վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել «Коммерсантъ» թերթին

Սիրիա ռուսական ավիացիա ուղարկելու վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել «Коммерсантъ» թերթին
01.10.2015 | 19:02

Սիրիայի Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանում տեղակայվել է Ռուսական ռազմա-տիեզերական ուժերի ավիախումբը, որն այնտեղ էր ուղարկվել «Կենտրոն-2015» զորավարժություններին զուգահեռ և մարտունակության ստուգում էր անցել։ Այդ մասին գրում է «Коммерсантъ» թերթը՝ հղում անելով ռազմական օպերատիվ կառավարման աղբյուրներին։ Աղբյուրը հայտնել է, որ ավիաբազայում է գտնվում ավիախումբ՝ ներառյալ Су-24М և Су-34 ռմբակոծիչներ, բազմաթիրախային գրոհային Су-25СМ ինքնաթիռներ, Су-30СМ կործանիչներ։ Ավիախմբի կազմում են նաև Ми-24 հարվածային ուղղաթիռներ ու բազմաթիրախային Ми-8 ուղղաթիռներ։ Պարբերականի այլ աղբյուրների տվյալներով՝ այդ տեխնիկան Լաթաքիա է ուղարկվել սեպտեմբերի 14-20-ին կայացած զորավարժությունների ընթացքում։ 4 Су-30СМ կործանիչները վերաբազավորվել են նախ Մոզդոկում, իսկ սեպտեմբերի 18-ին Ил-76 ինքնաթիռի ուղեկցությամբ անցել են Ադրբեջանի, Իրանի, Իրաքի տարածքներով՝ հասնելով Սիրիա։ Որոշ մեքենաներ, ինչպես, օրինակ, 6 Су-34, Սիրիա են հասել Կասպից ծովի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը։
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում։ Օդային հարվածը հասցվել է Սիրիայի արևմուտքում՝ Հոմս նահանգի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ