ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Սիրիան կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, փոխանցում է Deutsche Welle-ն: «Անկասկած, զինամթերքի մատակարարումները եղել են, կան և շարունակվելու են»,- ասել է Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ զենքի մատակարարումներն անխուսափելիորեն ուղեկցվում են ռուս մասնագետների առկայությամբ, ովքեր պետք է կարգավորեն սարքավորումները և սովորեցնեն սիրիացի զինվորներին զենքն օգտագործել: Նրա խոսքով՝ որևէ գաղտնիք չկա: