Երեկ Երուսաղեմի մահմեդական գլխավոր սրբավայրերից մեկում՝ Ալ-Աքսա մզկիթի համալիրում հերթական ծեծկռտուքն է եղել: Ըստ ոստիկանության՝ խռովարարները գիշերը փակվել են մզկիթում, որ արգելեն հրեաների մուտքն ու խոչընդոտեն տոնակատարությանը՝ սեպտեմբերի 13-ին հրեաները նշում են իրենց Նոր տարին: Պաղեստինցի ականատեսի խոսքով, ոստիկանությունը ներս է մտել, բախումները շարունակվել են մզկիթում, ոստիկանները արցունքաբեր գազ ու ձայնային նռնակներ են կիրառել: Ալ-Աքսա մզկիթը Սաուդյան Արաբիայում գտնվող Մեքքայի ու Մեդինայի սրբավայրերից հետո մահմեդականների երրորդ գլխավոր սրբավայրն է, սակայն համալիրի մի մասը նաև հրեաների սրբավայրն է: