Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դիրքերն Իրաքի հյուսիում, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը: Հաղորդվել էր, որ թուրքական F16 կործանիչները երկինք են բարձրացել և ռազմական գործողություն իրականացնելու համար ուղևորվել դեպի սահման, սակայն պարզ չէր ՝ հարվածներ հասցվելու են Սիրիայի՞, թե՞ Իրաքի տարածքում: Հուլիսի 25-ից Թուրքիայի օդուժն Իրաքի հյուսիսում լայնածավալ օդային գործողություն է իրականացնում քուրդ զինյալների ճամբարի ուղղությամբ: