Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի և Եվրոպայի հատուկ ծառայությունների տված հետախուզության տվյալներով թուրքական անվտանգության ուժերը ևս համոզվել են, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը միացած և Սիրիայում որոշ ժամանակ կռված Թուրքիայի մոտ 50 քաղաքացիներ երկիր վերադառնալուց հետո որպես պետական ծառայող աշխատանքի են անցել քաղաքապետարաններում: Նրանք աշխատում են այն քաղաքապետարաններում, որտեղ քաղաքապետերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն են: