38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իսլամիստները Եգիպտոսի տարածքից հարձակվել են Իսրայելի վրա

Իսլամիստները Եգիպտոսի տարածքից հարձակվել են Իսրայելի վրա
04.07.2015 | 15:12

Անհայտ զինյալները Սինայի թերակղզուց (Եգիպտոսի տարածքից) հրթիռակոծել են Իսրայելի հարավը: Տուժածներ չկան: Հարձակման մասին հայտնի է դարձել իսրայելական բանակում Reuters լրատվական գործակալության ներքին աղբյուրի միջոցով: Վերջին մի քանի օրերին Եգիպտոսը ինտենսիվ ռազմական գործողություններ է իրականացնում Սինայի թերակղզում հաստատված իսլամիստ զինյալների հետ կատաղի մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ