Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Նա Կարմիր հրապարակում բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, Կրեմլի Մեծ պալատում մասնակցել տոնական ընդունելությանը: