ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ռուսաստանցիներին Հաղթանակի օրվա առիթով: Նրա շնորհավորանքները փոխանցել է Ռուսաստանի գծով գլխավոր խորհրդական Սելեստա ՈՒոալանդերը: Նա ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առիթով ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության ընդունելությանը: «Մեր նախագահը և ազգային անվտանգության գծով նրա օգնականը խնդրել են ինձ փոխանցել հոբելյանի առիթով շնորհավորանքներ ռուսաստանյան ժողովրդին»՝ ասել է Սելեստա ՈՒոալանդերը: