Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Նախարարները քննարկել են վերջին շրջանում Արցախ - Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:
«Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։