03.12.2020|
14:01
Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդման մեջ ցույց է տալիս կադրեր, թե ինչպես ադրբեջանական զինվորները ստորացնելով տանում են հայ ծերունուն: Սոլովյովը հնարավոր է տեղյակ չէր, որ այդ ծերունին Ջոնիկ պապիկն է, ով 1988-ի փետրվարին երիտասարդ էր ու կարողացավ փրկվել Սումգայիթի ջարդերից, իսկ 2020-ին` 32 տարի հետո, ցեղասպան Բաքուն հետամուտ եղավ ու գտավ նրան Շուշիում և այստեղ հաշվեհարդար տեսավ: