-
02.10.2015|
16:28
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
-
02.10.2015|
14:34
Միջազգային հանրությունը լավ գիտի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը և հրաժարվում սահմանների շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
02.10.2015|
14:32
The Moscow Times-ի փոխանցմամբ` Անկարան առարկություն է հայտնել, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում իր սահմանների մոտ` Սիրիայի տարածքում:
-
02.10.2015|
14:32
Ռուսաստանը պատրաստ է Սիրիայի օրինակով ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, եթե համապատասխան խնդրանք ստանա Բաղդադից:
-
02.10.2015|
14:31
Հոկտեմբերի 1-ին ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, արձանագրվել է, որ անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային սպառազինություն:
-
01.10.2015|
19:11
Սիրիայում ՌԴ Զինված ուժերի գործողության գնահատականների մասին հարցին ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է.
-
01.10.2015|
19:11
Հակամարտությունը Սիրիայում կդառնա հոկտեմբերի 12-ին ԵՄ արտգործնախարարների պլանային հանդիպման գլխավոր թեմաներից մեկը՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը։
-
01.10.2015|
19:10
Ռուսաստանի ցամաքային զորքերը չեն մասնակցելու Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների՝ լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
-
01.10.2015|
19:02
Սիրիայի Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանում տեղակայվել է Ռուսական ռազմա-տիեզերական ուժերի ավիախումբը, որն այնտեղ էր ուղարկվել «Կենտրոն-2015» զորավարժություններին զուգահեռ և մարտունակության ստուգում էր անցել։
-
01.10.2015|
18:59
ՌԴ Դաշնության խորհուրդը երեկ առավոտյան միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ, հարցը քննարկել է փակ ռեժիմով։